Վերաքննիչ դատարանը բավարարեց «Մարտի 1»-ի մայր գործի ամբողջական նյութերի տրամադրման դեմ բողոքը
ԻրավունքՎերաքննիչ քրեական դատարանը բավարարեց դատախազության կողմից բերված` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին «Մարտի 1»-ի մայր գործի ամբողջական նյութերի տրամադրման դեմ բողոքը:
Վերաքննիչ դատարանը բեկանեց առաջին ատյանի դատարանի որոշումը և մերժեց Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքը: Որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան:
Պաշտպան Հովհաննես Խուդոյանը նախաքննության ընթացքում միջնորդություն էր ներկայացրել՝ պահանջելով տրամադրել Մարտի 1-ի մայր գործով բոլոր նյութերը։ Սակայն քննիչը մերժել է: Փաստաբանը բողոք էր ներկայացրել դատարան, և 2019 թ․ նոյեմբերին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել էր բողոքը՝ պարտավորեցնելով ՀՔԾ-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրել Մարտի 1-ի մայր գործով բոլոր նյութերը։ Դատախազությունը բողոքարկել է դատարանի նշված որոշումը: