Մարտի 7-ին Շուռնուխում կբարձրացվի Հայաստանում ամենաբարձր եռագույնը՝ 30մ․ Գորիսի համայնքապետարան Խոշոր ավտովթար` Տավուշի մարզում. կա վիրավոր Այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է 250 Մվտ հզորությամբ ՋԷԿ-ը շահագործման կհանձնվի 2021 թվականին. ծրագիրը հետաձգվել է Բըրբանքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը Գերմանիայի Բունդեսթագում հատուկ քննարկմանը ՀՀ ՄԻՊ-ը բարձրացրել է Ադրբեջանում պահվող գերիների անհապաղ վերադարձի հարցը 30 տարի գլուխս բարձր էի քայլում, որովհետեւ հաղթած բանակի գնդապետ էի. ինչո՞ւ է հրաժարական տվել փոխմարզպետը. News.am Քոչարյանը դրեց Մոսկվայի հետ «պասերով խաղի» սկիզբը Սա ճնշում է իմ նկատմամբ՝ կասկած չունեմ. Ռուբեն Վարդազարյան. «Փաստինֆո» Կապանում փլուզում է եղել. կա զոհ 

Փաստաբանների պալատի խորհրդի հայտարարությունը՝ ԱԺ կողմից սահմանադրության փոփոխության նախագծի վերաբերյալ

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (այսուհետ` Պալատ) խորհուրդը, ի դեմս Պալատի խորհրդի նախագահ Արա Զոհրաբյանի, խորհրդի անդամներ՝ Կարապետ Աղաջանյանի, Հրանտ Անանյանի, Մելանյա Առուստամյանի, Սեդրակ Ասատրյանի, Սիմոն Բաբայանի, Հարություն Հարությունյանի, Նելլի Հարությունյանի, Արայիկ Ղազարյանի, Կարեն Մեժլումյանի և Կարեն Սարդարյանի,

2020 թվականի փետրվարի 6-ին ուսումնասիրելով մի խումբ պատգամավորների կող­մից ներկայացրած «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒ­ԹՅՈՒՆ» վերնագրով նախագիծը (այսուհետ՝ Սահմանադրության փոփոխություն), ինչպես նաև ԱԺ արտահերթ նիստի օրակարգ մտած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրա­կան օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» սահ­մանադրական օրենքում լրացումներ և փոփոխու­թյուններ կատարելու մասին» և «Սահմանա­դրական դատարանի մասին» սահմա­նադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ նախագծերի փաթեթ), պարզել է`

1. Սահմանադրության փոփոխությամբ նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել Սահմանադրության անցումային դրույթ հանդիսացող 213-րդ հոդվածը, որով նախատեսված է, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի (այսուհետ՝ ՍԴ) նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:

Սահմանադրության փոփոխությամբ նախատեսվում է սահմանել, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է: 

2. Նախագծերի փաթեթով նախատեսվում է սահմանադրական փոփոխություններ իրականացնելու ընթացակարգերում կատարել համապատասխան փոփոխություններ, որոնց արդյունքում սահմանադրության փոփոխությունների նա­խագծի՝ Սահմանադրական դատարան նախապես ներկայացումը և Սահմանադրական դատա­րանի կողմից դրական եզրակացություն ստանալու, ինչպես նաև սահմանադրական փոփոխու­թյունները Հանրապետության նախագահին ուղարկելու պարտադիր պահանջները հանվում են:

Այդ կապակցությամբ ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը հայտնում է հետևյալը՝

Իրավական պետության կայացման գործում իր առանցքային նշանակությունն ունի իրավունքի գերակայության ու իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը, որոնք իրենց ամրագրումն են ստացել Սահմանադրության 1-ին և 4-րդ հոդվածներում: Իշխանության ճյուղերի հավասարակշռումը բացառապես իրականացվում է Սահմանադրությամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում, ընթացակարգերով և կառուցակարգերով, և որևէ այլ եղանակով այլ ճյուղի գործունեությանը միջամտելը հակասահմանադրական է և ապօրինի:

ԱԺ մի շարք պատգամավորների կողմից Սահմանադրության փոփոխությունների նախա­ձեռնումը, որով նախատեսվում է օրենսդիր իշխանության կողմից դատական (սահմանադրա­կան արդարադատություն իրականացնող) իշխանության ներկայացուցիչների լիազորություն­ների դադարեցումը ոչ այլ ինչ է, քան Սահմանադրության 4-րդ հոդվածի խախտման փորձ:

Բացի այդ, Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների այսկերպ դադարեցումը կարող է կաթվածահար անել սահմանադրական արդարադատության իրականացմանը:

Ավելին, Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների դադարեցումն ուղղակիորեն հակասում է նաև Սահմանադրության 164-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերին, որոնք սպառիչ թվարկում են դատավորների լիազորությունների դադարման և դադարեցման հիմքերը, որոնց շարքում չի նախատեսվում ԱԺ-ի կողմից օրենք ընդունելով լիազորությունների դադարեցման հնարավորությունը:

Նման փոփոխության կյանքի կոչումն ինքնին կարող է խաթարել Հայաստանի Հանրապետության իրավական անվտանգությունը և կարող է ոչ միայն հանգեցնել իրավական փակուղու, այլ նաև խրթին իրավական վեճ առաջացնել սահմանադրական մարմինների միջև, մի պարզ պատճառով, որ Սահմանադրության 213-րդ հոդվածը փոփոխելով, միևնույն է Սահմանադրական դատարանի դատավորների (նախկին անդամների) լիազորությունը չի դադարում նախ, քանի որ 213-րդ հոդվածն արդեն իրեն սպառել է կատարմամբ (անդամները շարունակում են պաշտոնավարել իրենց նախկին պաշտոնավարման ողջ ժամկետում), ինչպես նաև քանի որ Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների՝ ԱԺ կողմից դադարեցման լիազորություն Սահմանադրությամբ նախատեսված չէ, և չի էլ կարող նախատեսվել, քանի որ այն ուղղակիորեն կհակասի Սահմանադրության 4-րդ հոդվածով նախատեսված իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքին:

Նման իրավական վեճի միակ լուծողը համաձայն Սահմանադրության, հանդիսանում է Սահմանադրական դատարանը, և կրկին առաջանալու է վեճ, թե արդյո՞ք որ կազմով պետք է Սահմանադրական դատարանը որոշում ընդունի նշված հարցի առնչությամբ:

Այս նախաձեռնության հաջողումը (նախագծերի ընդունումը) կասկածի տակ կարող է դնել Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանության անկախությունը, քանի որ Սահմանադրության մեկ այլ անցումային դրույթ նախատեսող 215-րդ հոդվածով նախատես­ված է մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ընդհանուր իրավա­սության դատարանների բոլոր դատավորների պաշտոնավարման շարունակականությունը, որը ոչ մի կերպ ապահովագրված չէ ԱԺ կողմից հետագայում փոփոխության ենթարկելուց:

Սահմանադրության այս փոփոխությունն ինքնին խնդրահարույց է նաև այն պատճառով, որ փոփոխություն է նախատեսված Սահմանադրության անցումային դրույթ հանդիսացող հոդվածում, որն իր առաքելությունն արդեն իսկ կատարել է և իրեն ամբողջությամբ սպառել է, և դրա փոփոխությունն ինքնին որևէ հետևանք չի կարող առաջացնել: Ի հավելումն նշվածի, զուտ տեխնիկական առումով Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխությունը բովանդակային առումով Սահմանադրության 7-րդ գլխի փոփոխություն է հանդիսանում, ինչը Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, կարող է կատարվել միայն հանրաքվեի միջոցով:

Ինչ վերաբերվում է նախագծերի փաթեթին, որով նախատեսվում է սահմանադրական փոփոխություններ իրականացնել՝ շրջանցելով Սահմանադրական դատարանին, ապա նախագծերի այս փաթեթը հակասում է Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետին և 169-րդ հոդվածի 2-րդ մասին: Այս նորմերով նախատեսվում է, որ Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝ մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատաս­խանությունը Սահմանադրությանը: Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահման­ված դեպքերում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը` Սահմանադրության փոփոխությանը, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցությանը կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով:

Նշված դրույթների իրավական վերլուծությունը ցույց է տալիս, որ ԱԺ-ն ոչ մի կերպ չի կարող ունենալ հայեցողական լիազորություն Սահմանադրական դատարան դիմելու հարցում, իսկ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքով չի կարող վերացվել Սահմանադրությամբ ՍԴ-ին տրված լիազորությունը:

Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:

Վերոգրյալը հաշվի առնելով, ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը կոչ է անում՝

1.   Ազգային ժողովի պատգամավորներին՝ հետ կանգնել այն նախաձեռնությունից, որը կարող է ոտնահարել դատական իշխանության անկախությունը, իշխա­նությունների բաժանման և հավասարակշռման, իրավունքի գերակայության սկզբունք­ները:

2.  Հանրապետության նախագահին՝ իրականացնել Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված Սահմանադրության պահպանմանը հետևելու պարտականությունը:

Միևնույն ժամանակ Փաստաբանների պալատի խորհուրդը կոչ է անում Ազգային ժողովի պատգամավորներին, կառավարությանը և քաղաքական ուժերին, կենտրոնանալ դատաիրավական բարեփոխումների հետագա ընթացքն ապահովելու վրա, ներառյալ՝ վերացնել փաստաբանների մասնագիտական գործունեության խոչընդոտները, ապահովել ողջամիտ ժամկետում դատական քննության իրավունքը, դատարանների նկատմամբ վստահության հետագա բարձրացումը, դատավորների և դատական գործընթացների մասնակիցների մասնագիտական շարունակական զարգացումը, իրավապահ համակարգի խորքային բարեփոխումները, բավականին երկար ժամանակ արդեն իսկ քննարկվող նախագծերի վերջնականացումը և ընդունումը, կիրարկել Սահմանադրական դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի որոշումների կատարման մոնիտորինգի արդյունավետ համակարգը և այլն:

Փաստաբանների պալատն իր պատրաստակամությունն է հայտնում նշված իրական բարեփոխումների իրականացման հարցում սերտ համագործակցել պետական մարմինների հետ տարբեր ձևաչափերով, դուրս հանել առօրյա գործունեության շրջանակներում առաջ եկող խնդիրները և ձգտել դրանց լուծմանը՝ դրանով իսկ ապահովելով Հայաստանի Հանրապետության բարձրագույն արժեք հանդիսացող Մարդու՝ իրավունքների և ազատությունների լիարժեք իրականացումը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հօդս ցնդեց Գյումրու «հեքիաթային» ծրագիրը․ Աֆրիկայում բնակվող գյումրեցի գործարարը սառեցրել է այն. Aravot.am (լուսանկար) Մարտի 7-ին Շուռնուխում կբարձրացվի Հայաստանում ամենաբարձր եռագույնը՝ 30մ․ Գորիսի համայնքապետարան Խոշոր ավտովթար` Տավուշի մարզում. կա վիրավորՄեր ժողովրդի զավակները պետք է նու՛յն և մե՛կ հրապարակի վրա հավաքվեն․ Արամ Ա Չեմ հավատում, թե տաջիկ օդաչուներն են առևանգել Բոինգ օդանավը. Հակոբ Ճաղարյան Այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է «Իմ կյանքի իմաստ». Միհրան Ծառուկյանը որդու հետ լուսանկարներ է հրապարակել Սրտանց աղոթում եմ Տիրոջը քո ու Եռաբլուրի քո զորքի հոգիների հանգստության համար. Արամ ՍարգսյանՈրքան գիտեմ, Հայաստանի և Թուրքիայի միջև ոչ ֆորմալ քննարկումներ են. Հովսեփ Խուրշուդյան Էրդողան-Ալիև-Նիկոլ եռյակի թիրախում այժմ հայոց բանակն է. Դավիթ Ջամալյան ԱԱԾ-ն արդեն հաստատել է Սյունիքի սահմանակից հատվածում ադրբեջանցիների ինժեներական աշխատանքների ծավալումը. Տիգրան Աբրահամյան Բերման է ենթարկվել նաև քրեական հեղինակություն «Շահումյանցի Ժիրո»-ն (լուսանկարներ)250 Մվտ հզորությամբ ՋԷԿ-ը շահագործման կհանձնվի 2021 թվականին. ծրագիրը հետաձգվել է Բըրբանքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը Անգամ լավագույն կանխատեսումներով օդանավը Իրանից կվերադառնա Հայաստան 1-2 ամսից ոչ շուտ. Նավիկ Խաչատրյան Գերմանիայի Բունդեսթագում հատուկ քննարկմանը ՀՀ ՄԻՊ-ը բարձրացրել է Ադրբեջանում պահվող գերիների անհապաղ վերադարձի հարցը 30 տարի գլուխս բարձր էի քայլում, որովհետեւ հաղթած բանակի գնդապետ էի. ինչո՞ւ է հրաժարական տվել փոխմարզպետը. News.am Քոչարյանը դրեց Մոսկվայի հետ «պասերով խաղի» սկիզբը«Երևան Սիթի, սերմը կապույտ տոպրակով հացի մեջ ե՞ք մոռացել». Սուրեն Սարգսյան Փաշինյանը շատ վատ է ղեկավարում երկիրը, պարզապես իրադարձություններին նյարդային ռեակցիաներ է տալիս. Արամ Աբրահամյան Մենք հասարակական խաղաղ մթնոլորտում կձևավորենք ավելի լավ իշխանություն, քան ներկայիս իշխանությունն է. Սոս Ջանիբեկյան Սա ճնշում է իմ նկատմամբ՝ կասկած չունեմ. Ռուբեն Վարդազարյան. «Փաստինֆո» Կապանում փլուզում է եղել. կա զոհ Նախագահի հրամանագրով մի խումբ զինծառայողներ հետմահու պարգևատրվել են պետական պարգևներով Վթար` Երևան֊Գառնի մայրուղային ջրատարում (տեսանյութ) Թուրքիայում կործանված ուղղաթիռի զոհերից մեկը Սելջուկ Բայրաքթարի ընկերն է` գեներալ Օսման ԷրբաշինԲերման է ենթարկվել քրեական հեղինակություն Զապն ու նրան ուղեկցող 10-ից ավելի անձ. ՀԺ «Երանի էլի քունդ հսկեի, երանի ասեի` «Միխ, ծածկվի, չսառես»». Արցախում զոհված Մխիթար Գալեյանի մոր հուզիչ գրառումըԻնչի՞ վրա են ծախսվել «կադրային բանկի» համալրմանն ուղղված գումարներըԱվինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենին Ռուբեն Վարդազարյանին խորհուրդ եմ տալիս հումորով վերաբերվել կատարվողին. Միքայել ՄինասյանՀԸԳՀ֊ի ուժի մեջ մտնելն իսկապես կարևոր իրադարձություն է ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման համար. Մհեր ԳրիգորյանՌոբերտ Քոչարյանը՝ նոր պատերազմի, ԱԱԾ-ի՝ իրեն հետևելու ու ՔՊ-ի մասին Ողբերգական դեպք` Սյունիքի մարզում. հիվանդանոց է տեղափոխվել 26-ամյա հերթափոխի պետի դինՈ՛չ նախկին, ո՛չ ներկա, ազգային ապագա. ԱԺԲ-ի երթը՝ Երևանում Անցկացվել է համատեղ զորավարժություն՝ ԶՈՒ ՄԽ զորամասերի, 102-րդ ռազմակայանի ընդգրկմամբ Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կա 9 զոհԷրդողանը նորից խոսել է Հայաստանի ներքաղաքական իրադարձություններից Արցախում անվճար բուհական կրթական համակարգից կարող են օգտվել նաև ՀՀ քաղաքացիները. Արայիկ Հարությունյան Պատերազմում պարտությունը նախապես ծրագրված էր. այդպես ենթադրելու հիմքեր կան. Քոչարյան Զինված ուժերի գլխավոր շտաբում իրականացվում են պլանների ճշգրտման աշխատանքներՔաղաքացիները հարվածեցին իմքայլական պատգամավոր Սոնա Ղազարյանին սպասարկող ավտոմեքենային 4 կիլոգրամ հերոին և 2 կիլոգրամ ափիոն. Սյունիքում խոշոր չափի թմրանյութ են հայտնաբերել Կամ Արամ Սարգսյանին բաց թողեք, կամ ինձ էլ կալանավորեք. պաշտպան Դուք միշտ իմացեք, որ դավաճան պիտակը ձեր վրա է լինելու. քաղաքացիները` Նազելի ԲաղդասարյանինՈրոտանում ադրբեջանցիները խրամատ են փորում. բնակիչների շրջանում անհանգստություն կա «Հեսա ասել էի, թե ով ա դավաճանը». վիճաբանություն` իմքայլական պատգամավորի և քաղաքացու միջև Գերիների փոխանակման հարցում օպտիմալը «բոլորը բոլորի դիմաց» բանաձևն է. Զախարովա Չլսեք ձեր ոստիկանապետին, վերջում ինքը բոլորիդ փուռը կտա ու կփախչի. գեներալ Հովհաննես Թամամյանը՝ ոստիկաններին. ArmLur.am Բրեյթվեյթի գոլը «Սևիլիայի» դարպասին «Բարսելոնային» դուրս բերեց Իսպանիայի գավաթի եզրափակիչ
Ամենադիտված