Դատախազությունը բողոքարկել է Կարեն Խաչատրյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշումը
ԻրավունքՀՀ դատախազությունը բողոքարկել է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդի Կարեն Խաչատրյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշումը։
Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Հունվարի 22-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Կարեն Խաչատրյանի կալանավորման ժամկետը երկարացնելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը և միաժամանակ բավարարել նաև պաշտպանական կողմի միջնորդությունը թույլատրելի համարելու գրավի կիրառումը։ Գրավի չափ էր սահմանվել 20 մլն ՀՀ դրամը, որը վճարելուց հետո Խաչատրյանն ազատ է արձակվել:
Գագիկ և Կարեն Խաչատրյանները որպես մեղադրյալներ ներգրավվել են ավելի քան 210 մլն դրամ վատնելու և պաշտոնեական դիրքի չարաշահման առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։