Արտակ Դավթյանը ներկայացրեց ԶՈՒ զինտեխնիկայի համալրման առաջնահերթությունները
ՀասարակությունՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը ներկայացրեց, թե ինչ զինտեխնիկա ձեռք բերելու ուղղությամբ են աշխատում Հայաստանի Զինված ուժերը:
Թեմային Դավթյանն անդրադարձավ փետրվարի 7-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
«Հիմնական ուղղվածությունը, որը կա զինված ուժերի կողմից՝ հակատանկային պայքարի ժամանակակից միջոցներն են, հետախուզության ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները, և անօդաչու թռչող սարքերն են: Այդ ուղղվածությամբ ենք հիմնականում աշխատում՝ առավել նոր որակական ցուցանիշներ գրանցելու համար»,- ասաց Դավթյանը: