Վրացական Լագոդեխիի քաղաքապետը դարձել է մեմերի հերոս (լուսանկարներ)
ФотографииՎրացական Լագոդեխիի քաղաքապետ Ջոնդո Մդիվնիշվիլին չի կարողացել անձամբ ընդունել ասֆալտապատման աշխատանքը և զեկուցելու համար նա դիմել է ֆոտոշոփի օգնությանը:
Սակայն, համացանցի օգտատերերը հեշտությամբ նկատել են, որ իրականում լուսանկարը ֆոտոմոնտաժի արդյունք է:
Լուսանկարը հեռացվել է, բայց, ինչպես ասում են, համացանցն ամեն ինչ հիշում է:
Նշենք, որ քաղաքապետը, հասկանալով իր սխալը, ուրբաթ օրն ուղիղ եթերով զեկուցել է ասֆալտապատման աշխատանքների մասին: