Ճանշինի 62-ամյա աշխատակիցը վթարի է ենթարկվել. նրա դին դուրս են բերել ձորից
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ փետրվարի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 16:50-ի սահմաններում, Ճամբարակ քաղաքի բնակիչ, 62-ամյա Արամ Հարությունյանն՝ իր վարած «ԿրԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 250 մետր գլորվելով, հայտնվել ձորում:
Վթարի հետևանքով վարորդ Ա. Հարությունյանը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Ճամբարակի հրշեջ-փրկարարները, որոնք պատգարակով մոտ 300 մետր ոտքով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Ճամբարակի բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենային:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը աշխատում է Ճամբարակի Ճանշինում և ամբողջ գիշեր կատարել է ճանապարհի ձնամաքրման աշխատանքներ: