Առողջապահության նախարարը շնորհավորել է Ստոմատոլոգների միջազգային օրվա կապակցությամբ
ՀասարակությունԱռողջապահության նախարար Արսեն Թորոսյանի շնորհավորանք է հղել Ստոմատոլոգների միջազգային օրվա կապակցությամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Այսօր Ստոմատոլոգների միջազգային օրն է
Սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ և մաղթում բեղմնավոր աշխատանքային գործունեություն։ Մեր առողջապահական համակարգում ստոմատոլոգիան ամենակայացած և զարգացած ոլորտներից է՝ շնորհիվ մեր պրոֆեսիոնալ ստոմատոլոգների և երկարամյա ստոմատոլոգիական դպրոցի։
Շարունակեք մարդկանց ժպիտ պարգևել».,- ասվում է շնորհավորական խոսքում։