Խաչիկյանը 3 մեդալ է նվաճել ԱՄՆ-ում Ազարյանին նվիրված մրցաշարում
ՍպորտԼոս Անջելեսում կայացած Ալբերտ Ազարյանին նվիրված մարմնամարզության միջազգային մրցաշարում Գագիկ Խաչիկյանը հաջող է հանդես եկել:
Հայաստանի ներկայացուցիչը երիտասարդների պայքարում 3 մեդալ է կարողացել նվաճել: Նա հաղթող է դարձել նժույգթափերի վրա, պտտաձողի վրա 2-րդն է եղել, իսկ բազմամարտում բրոնզե մեդալակիր դարձել: Հայաստանն առաջին անգամն է մասնակից ունեցել մրցաշարում:
Մրցաշարն արդեն 4 տարի է անցկացվում է Օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանի ծննդյան նախօրեին ու մեծ քանակությամբ մասնակիցներ է ունենում: Այս տարի լեգենդար մարմնամարզիկը 91 տարեկան է դառնալու: