Սերգեյ Մովսեսյանը երկու հաղթանակ է տոնել շախմատի Բունդեսլիգայում
ՍպորտՀայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Սերգեյ Մովսեսյանը շարունակում է ելույթները Բունդեսլիգայում:
Գերմանիայում կայացան Բունդեսլիգայի 5-րդ և 6-րդ տուրերը։ Առաջնության ֆավորիտ «Բադեն-Բադեն» ակումբի կազմում հանդես եկող Սերգեյ Մովսեսյանը երկու տուրում էլ հաղթանակներ տոնեց։ Մովսեսյանը իր այդ հաղթանակների շնորհիվ 5 կետով բարելավեց անհատական վարկանիշը և ընթացիկ 2649 վարկանիշով կրկին մտավ աշխարհի 100 լավագույն շախմատիստների ցուցակ:
«Բադեն-Բադեն» ակումբը, որի կազմում հանդես է գալիս նաև Լևոն Արոնյանը, 12 միավորով գլխավորում է աղյուսակը։