Բոլոր ՀԿ-ները պարտավոր են տարեկան հաշվետվություն ներկայացնել. ՊԵԿ նախագահ (տեսանյութ)
ՔաղաքականՀՀ ազգային ժողովը լիագումար նիստերի օրակարգ ընդգրկեց կառավարության կողմից ներկայացված` հասարակական կազմակերպությունների գործունեության թափանցիկությանը վերաբերվող օրենքի նախագիծը, որը ԱԺ գլխադասային հանձնաժողովում ստացել էր բացասական եզրակացություն:
Կառավարության կողմից ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը 7-րդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում ընգրկելու մասին հարցը քվեարկության դրվեց ԱԺ փետրվարի 11-ի նիստում:
«Նախագծով առաջարկվող փոփոխությամբ հաշվետվության հրապարակման պարտադիր պահանջ է սահմանվում բոլոր հասարակական կազմակերպությունների համար: Գործող կարգավորմամբ կազմակերպությունը պարտավոր է յուրքանչյուր տարի հրապարակել իր գործունեության վերաբերյալ հաշվետվություն, եթե կազմակերպության գույքի ստացման աղբյուրն են հանդիսացել հանրային միջոցները: Այժմ ՖԱԹՖ-ի հանձնրարականի համաձայն երկրները պետք է ունենան հստակ քաղաքականութուն` շահույթ ստանալու նպատակ չհետապնդող բոլոր կազմակերպությունների կառավարման և ղեկավարման թափանցիկության և հետևողկանության համար»,-ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ու նշեց` օրինագծի հիմնական նպատակն այն է, որ այսուհետև բոլոր ՀԿ-ները պարտավոր են տարեկան հաշվետվություն ներկայացնել էլեկտրոնային եղանակով: