Հայուհին հաղթող է ճանաչվել «Միսս Բոստոն 2020» գեղեցկության մրցույթում (լուսանկար)
ФотографииArmenian Weekly պարբերականի թղթակից Քրիստինա Այանյանը հաղթող է ճանաչվել Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում անցկացվող ամենամյա գեղեցկության մրցույթում:
Ինչպես հաղորդում է մրցույթի պաշտոնական ֆեյսբուքյան էջը, Քրիստինա Այանյանը դարձել է «Միսս Բոստոն 2020» տիտղոսի դափնեկիր:
Այանյանը մանկուց է մասնակցում գեղեցկության մրցույթների և առաջին անգամ չէ, որ հաղթող է ճանաչվում: Հայուհին մեկ անգամ էլ է նվաճել «Միսս Բոստոն» տիտղոսը, իսկ 2013-ին դարձել է «Միսս Մասսաչուսեթս»։