Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 22 ավտոմեքենա
ՀասարակությունՃգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 11-ին, ժամը 19:56-ին տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարոչւթյունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 22 ավտոմեքենա: