Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿ Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Հայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 

Էկոլոգիական հանձնաժողովը կգործի, եթե քաղաքացին կարողանա ազդել որոշումների վրա

Հասարակություն

Սույն թվականի օգոստոսի 8-ին Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել քաղաքաշինական խորհրդի էկոլոգիական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որին մասնակցել են նաև «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները: Նախօրեին մենք հրապարակել էինք մեր դիրքորոշումը՝ հանձնաժողովի աշխատանքներին մեր մասնակցությունը պայմանավորելով այդ մարմնի իրական լիազորությունների և որոշումների կայացմանը քաղաքացիների մասնակցության իրական մեխանիզմների առկայությամբ:

Նիստի ընթացքում մենք բարձրացրել ենք այդ հարցերը, ինչպես նաև Երևանի հանրային տարածքների ոչնչացման ահռելի ծավալների, Երևանի գլխավոր հատակագիծ-օրենքից բազմաթիվ շեղումների և ոտնահարումների ու նման դեպքերում քաղաքացիների կողմից քաղաքապետարանի որոշումների վրա ազդելու և նախագծերի օրինականությունը ճշտելու հնարավորության հիմնախնդիրները:

Ի պատասխան՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանը հավաստիացրել են, որ բոլոր նշված հարցերը քննարկվելու են հանձնաժողովի կողմից, և որ հանձնաժողովի տված եզրակացությունները որիշիչ դեր են ունենալու քաղաքապետարանի կողմից կայացվող համապատասխան որոշումների համար:

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության կողմից մասնավորապես բարձրացվել են հետևյալ հարցերը.

- Քաղաքաշինական նախագծերի վերաբերյալ բոլոր որոշումները կայացնելուց առաջ քաղաքապետարանը պետք է իրազեկի քաղաքացիներին դրանց մասին՝ ապահովելով նրանց իրական մասնակցությունը որոշումների կայացմանը (հանրային լսումներ, բաց քննարկումներ և այլն):

- Անկախ հանգամանքներից՝ գերակա պետք է լինի Երևանի գլխավոր հատակագիծ-օրենքը, և դրանում նշված որևէ կանաչ քառակուսի չպետք է կառուցապատվի:

- Ցանկացած ահազանգի դեպքում քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան քաղաքապետարանից ամբողջական տեղեկատվություն ստանալ խնդրի վերաբերյալ:

- Ապօրինի շինարարության և ծառահատման մասին ահազանգ ստանալու դեպքում քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները պետք է անհապաղ արձագանքեն և դադարեցնեն այդ աշխատանքները և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու առաջարկով դիմեն իրավասու մարմիններին:

Հանձնաժողովի անդամ մասնագետ էկոլոգները ևս բազմաթիվ հրատապ հարցեր են բարձրացրել և ընդհանուր առմամբ հաստատել այն փաստը, որ Երևանը կանգնած է էկոլոգիական լրջագույն խնդիրների, հանրային տարածքների կորստի և անապատացման առջև: Բացի դրանից՝ խնդիր կա նաև տարբեր մարմինների՝ Երևանի քաղաքապետարանի, քաղաքաշինության նախարարության և բնապահպանության նախարարության աշխատանքների համակարգման հարցում: Շատ հաճախ այս կառույցների քայլերը և կայացրած որոշումները հակասում են միմյանց:

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը մասնակցության դեպքում փորձելու է օգտագործել այս հանձնաժողովը՝ հետևյալ հարցերում իրական արդյունքների հասնելու համար.

- Քաղաքացիների համար ստեղծել իրական մեխանիզմներ քաղաքաշինական ծրագրերի օրինականությունը պարզելու և նրանց մասնակցությունը որոշումների կայացմանը հնարավոր դարձնելու համար:

- Վեր հանել Երևանի գլխավոր հատակագիծ-օրենքի բոլոր խախտումները և ապահովել դրա պահանջների կատարումը:

- Պատասխանատուներին ներկայացնել վերջին ամիսների ընթացքում քաղաքացիների կողմից հավաքված, հանրային գոտիների ոչնչացման բազմաթիվ առանձին դեպքերը և հետամուտ լինել օրինականության վերականգնմանը:

- Բացահայտել հատակագիծ-օրենքի և այլ օրենքների խախտումներով հաստատված բոլոր որոշումների համար պատասխանատու պաշտոնյաներին և հետամուտ լինել, որ նրանք պատասխանատվության ենթարկվեն իրենց կայացրած օրինազանց որոշումների համար:

Մեր կարծիքով, էկոլոգիական հանձնաժողովն իր նիստերում պետք է քննարկման առարկա դարձնի նաև մեղավոր պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության հարցը և համապատասխան միջնորդությամբ դիմի նաև քաղաքապետին և իրավասու մարմիններին: Պատասխանատվության կանչվելու և ենթարկելու դեպքերում միայն կարող են հաստատվել կարգուկանոն, և յուրաքանչյուր պետական և տեղական ծառայողի պարտավորեցվել գործել միմիայն Սահմանադրության և օրենքի շրջանակներում:

Մենք կարծում ենք նաև, որ քաղաքապետարանը պարտավոր է հաշվետու և թափանցիկ լինել քաղաքացու առջև և ծառայել հանրային շահին: Մեր բոլոր քայլերի մասին մենք կտեղեկացնենք հրապարակավ և ամեն ինչ կանենք, որ վերոհիշյալ հարցադրումները և պահանջները իրական լուծումներ ստանան:

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել ԼՂ-ից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներումՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԿարեւորում եմ քաղհասարկության կազմակերպությունների եւ որոշումներ կայացնողների մշտական կապը. Զարուհի ԲաթոյանԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքումՄեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՄարդկանց վախեցնում են, թե իշխանությունը Մեղրին հանձնում է, քանի որ դատարաններ են փակվումՀայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների կարիքների համարՌուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանըՎերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան ԿԸՀ-ի վարկանիշն աճել է․ ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները 10-րդ անգամ կիրականացնեն «Հարության Ավետիս» կանթեղներով երթըԱջափնյակ և Շենգավիթ վարչական շրջանների բակերը ազատվել են ապօրինի կառույցներիցՀայաստանում նկատվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդների աճ Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. ԲաքոյանՀնագետները Նախիջևանում 4 000 տարի առաջ ապրած ամազոնուհիների մնացորդներ են հայտնաբերելՀՀ-ն պետք է կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է ընթանալու․ ժողովրդավարական ուժերի համաժողով՝ նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանըՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. ՍաղաթելյանՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանըՀայաստանը կրկին կմասնակցի Unity Euro Cup-ին
Ամենադիտված