Միջազգային կառույցների կողմից չեմ տեսել որևէ հայտարարություն, որը կարող է մտահոգիչ լինել. Բադասյան
Քաղաքական
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ երկրում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ միջազգային կառույցների կողմից մտահոգիչ հայտարարություններ չի լսել: Նախարարը շեշտել է, որ Հայաստանում շարունակվելու են բարեփոխումները:
«Չեմ տեսել որևէ հայտարարություն, որը կարող է մտահոգիչ լինել: Տեսել եմ, որ Հայաստանում մեկնարկած դատաիրավական, հակակոռուպցիոն բարեփոխումներին միջազգային ակառույցների կողմից տրվել են լավ, բարձր գնահատականներ, նշվել է, որ Հայաստանում կատարվողը հնարավոր չէր նախկինում: Մեր խնդիրը ցույց տալն է, որ այդ բարոփոխումները շարունակական են լինելու»,- ասաց Բադասյանը: