Հույս ունեմ, որ իշխանական մեր գործընկերները կաջակցեն և ձեր խոստմանը ականջալուր չեն լինի. Թանդիլյան
ПолитическиеԱյսօր Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հարց ուղղեց Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանին:
«Անցած տարի քննարկում էինք երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց անվճար ուսման ապահովելու հանարվրությունը, և ներկայացրել ենք նախագիծ, որը առաջին ընթեցրմամբ անցավ, և երկորդ ընթերցմամբ ձեր փոխնախարարը համոզեց իշխանական գործընկերներին դեմ քվեարկել նախագծին՝ փաստարկելով, որ ներկայացվելու է բարձրագույն և կրթության մասին օրենքի նախագիծը, որտեղ ֆինանսավորման համակարգում առաջարկվում է հիմքում դնել ընտանիքի անապահովության գնահատման մեխանզիմ՝ անվճար կրթության մասին»,-ասաց նա և հիշեցրեց, որ փոխնախարարհ նշել էր, որ մասնագիտական քննարկմանն է ուղարկվել և մինչև տարվա վերջ կներկայացվի Ազգային ժողով, այնինչ չի ներկայացվել:
Կրթության, գիտության սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ ճիշտն ասած չի հիշում այդ քնարկումը և մինչև տարվա վերջ չի ներկայացվել, քանի որ ծավալները և փոփոխությունները շատ մեծ են եղել և մարտ ամսին նոր կգա Ազգային ժողով: Մանե Թանդիլյանը արձագանքեց, որ գիտի, որ ընտանիքի անապահովության համակարգի գնահատման համակարգի վերաբերյալ կառավարությունը բարեփոխման նպատակ ունի և հասկանում է որ խորքային է:
«Հետևաբար, երբ ֆինանսավորման համակարգի խոստում եք տալիս և առաջարկում եք դեմ քվերակեք, հետո չի ներկայացվում նախագիծը, ես վստահ չեմ, որ երկու երեք ամսից կբերեք, իսկ մենք առաջարկում ենք, որ խնդիրը կա եկեք լուծենք այսօր, երբ կբերեք համակարգային փոփոխությունները կքննակենք: Բայց դուք չեք լսում մեզ, համոզում եք դեմ քնվեարկել, բայց ես հայտարարում եմ, որ նորից շրջանառության մեջ ենք դնելու այդ օրենքը և մինչև այդ չբերեք նորից, հույս ունեմ, որ իշխանական մեր գործընկերները կաջակցեն և ձեր խոստմանը ականջալուր չեն լինի»,-ասաց նա: Արայիկ Հարությունյանը կոչ արեց քննարկել և նշեց, որ երբ կառավարության մերժումն է ներկայացնել, խնդիրը այն է եղել, որ առաջարկել եմ կոնկրետ ընտանիքների անապահովության սանղակ սահմանել: