Արտակ Ալեքսանյանը լքել է «Արարատը»
СпортՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտակ Ալեքսանյանը հեռացել է Երևանի «Արարատից», տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ակումբը և ֆուտբոլիստը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։
Արտակ Ալեքսանյանն «Արարատ» էր տեղափոխվել 2019 թվականի հունիսին:
«Արարատը» շնորհակալություն է հայտնել Ալեքսանյանին կատարած աշխատանքի համար ու մաղթել հաջողություն հետագա կարիերայում։