Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն 

ժողովրդավարությունը բերելու է տարածաշրջանում կոնֆլիկտների հաղթահարմանը. Նիկոլ Փաշինյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային գործընթացը պետք է պահպանվի։ Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամում կայացած հանդիպմանը։

«Այն բացառիկ բանակցային ձևաչափ է, որտեղ առկա է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համագործակցությունը։ Այդ համագործակցության շնորհիվ է, որ 25 և ավելի տարի տարածաշրջանում պահպանվում է հարաբերական կայունություն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Մինսկի խմբի ձևաչափի վերաբերյալ հարցին։
Ինչ վերաբերում է ԵՄ-ի գործոնին, ապա Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քաղաքացիական կառույցները կարող են ակտիվ աշխատել ղարաբաղյան գործընկերների հետ։

«Ինձ համար տարօրինակ է, որ ԵՄ-ն, լինելով մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ջատագովը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները համագործակցության ձևաչափ չունեն Ղարաբաղի քաղհասարակության ներկայացուցիչների հետ։ Ասվում է, թե Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված խնդիրներ կան։ Ես ասում եմ, ենթադրենք Ղարաբաղի կարգավիճակը հստակ չէ, բայց կա՞ որևէ կասկած Ղարաբաղում ապրող մարդկանց կարգավիճակի վերաբերյալ։ Որևէ մեկն ասում է, որ Ղարաբաղում ապրող մարդկանց իրավունքի պաշտպանության և զարգացման հարցը չի՞ տեղավորվում մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում։ Ես կարծում եմ, որ ԵՄ երկրները կարող են աջակցել այս պրոցեսին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա ընդգծեց, որ ժողովրդավարությունը ղարաբաղյան հարցի կարգավորման կարևոր բաղադրիչներից մեկն է։ Ավելին, ժողովրդավարությունն է, որ բերելու է տարածաշրջանում կոնֆլիկտների հաղթահարմանը։

Հանդիպմանը ներկա Բեռլինում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց այն մասին, թե ինքը ե՞րբ կկարողանա վերադառնալ իր հայրական տուն, որի հնարավորությունն այսօր չունի։
«Գիտեք, կա Շահումյանի շրջան, որտեղ մինչև 1990 թվականն ապրել են հայեր։ Այսօր հազարավոր շահումյանցիներ չեն կարողանում վերադառնալ իրենց տուն, որովհետև Շահումյանը ենթարկվել է էթնիկ զտումների։ Այն իրավիճակը, որ մենք այսօր ունենք, ստատուս քվոն որ ունենք, ընդամենը մի բանի արդյունք է՝ Ղարաբաղի հայությունը ցանկացել և ցանկանում է պաշտպանել իր ապրելու իրավունքը։ Ոչ թե ուզեցել է կամ ուզում է ինչ-ր մեկին վատություն անել, տնից զրկել, այլ ցանկացել է պաշտպանել ապրելու իր իրավունքը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա անդրադարձավ նաև այն դիտարկմանը, թե Հայաստանը գնում է դեպի Եվրոպա։
«Հայաստանը ոչ մի տեղ չի գնում։

Հայաստանն այնտեղ է, որտեղ եղել է։ Մենք շարունակում ենք մնալ մեր տեղում»,-հավելեց վարչապետը։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան
Ամենադիտված