We have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence Petel European Council's Political and Security Committee Members to visit Armenia Armenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversaries Yerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party ‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interests Consistent support to 16 Armenian Educational Institutions Operating in Lebanon Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with Armenia Argentina’s Milei bans gender-inclusive language in official documents RA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary Union Ucom launches network modernization efforts in a few regions of Armenia 

Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը դիմել է ՄԻՊ-ին. ակնկալում են հրատապ արձագանք

Right

Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը քրեական վարույթն իրականացնող մարմնի, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության եւ ՀՀ ԱՆ Քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից Գագիկ Խաչատրյանի  իրավունքները եւ ազատությունները խախտող գործողությունների եւ անգործության, ինչպես նաեւ նրա նկատմամբ դրսեւորվող վատ վերաբերմունքի վերաբերյալ դեռեւս սույն թվականի փետրվարի 3-ին բողոք է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին:

Պաշտպան Երեմ Սարգսյանը տեղեկացրեց, որ ներկայացված բողոքում մանրամասն նկարագրվել են այն բոլոր խախտումները, որոնք թույլ են տրվել Գ.Խաչատրյանի նկատմամբ սույն քրեական գործի քննության սկզբից մինչ օրս: 

Ըստ պաշտպանի՝ ի թիվս այլնի, նշվել է, նաեւ որ Գ.Խաչատրյանը 2015 թվականից կանոնավոր կերպով բուժում է ստացել Գերմանիայի Դաշնության Մամբուրգ քաղաքի Օրթոկենտրոն բժշկական կենտրոնում, որտեղ  թվով երեք վիրահատության է ենթարկվել: Վերջին անգամ ծանր եւ բարդ վիրահատության է ենթարկվել 2018 թվականի սկզբին՝ ողնաշարի հատվածում ինպլանտ է տեղադրվել, որից հետո պետք է պարտադիր հետվիրահատական վերականգնողական բուժում ստանար, որպեսզի խուսափեր վիրահատական բարդություններից եւ կրկնակի վիրահատության անհրաժեշտությունից, սակայն քանի որ ՀՀ-ում քննվող քրեական գործով հեռախոսազանգ է ստացել քննիչից եւ կանչվել հարցաքննության, անմիջապես դադարեցրել է հետվիրահատական վերականգնողական բուժումը, վերադարձել ու ներկայացել քննիչին, որտեղ Գ.Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց  է կիրառվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Քանի որ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատթարացել է, ուստի վիրահատությունն իրականացրած բժիշկ-պրոֆեսորի կողմից գրավոր տեղեկացվել է, որ նա պարտադիր պետք է շարունակի հետվիրահատական վերականգնողական բուժումը, որպեսզի խուսափի կրկնակի վիրահատության անհրաժեշտությունից: Այդ մասին հայտնել ենք վարույթն իրականացնող մարմնին եւ միջնորդել ենք Գ.Խաչատրյանին մեկ շաբաթով թույլ տալ մեկնել Համբուրգ եւ բուժում ստանալ:

Նշված միջնորդության քննարկումը քննիչի կողմից հետաձգվել է այն պատճառաբանությամբ, որ ՀՀ Առողջապահության նախարարին հանձնարարվել է ՀՀ առաջատար մասնագետների մասնակցության բժշկական կոնսիլիում հրավիրել եւ պարզել, թե արդյոք Գ.Խաչատրյանի մոտ առկա է այնպիսի հիվանդություն, որը բուժման կարիք ունի:

Բժշկական կոնսիլիումն արձանագրել է, որ Գ.Խաչատրյանին անհարժեշտ է կրկնակի վիրահատություն՝ ուղղված ստենոզի շտկմանը, որը հնարավոր չէ իրականացնել ՀՀ-ում:

Բնականաբար, այդ եզրակացությունը ստանալուց հետո վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր լինելու բավարարեր պաշտպանի միջնորդությունը եւ թույլատրել, որպեսզի Գ.Խաչատրյանը կարճաժամկետ մեկնի Գերմանիա եւ համապատասխան բուժում ստանա, ուստի վարույթն իրականացնող մարմինը Առողջապահության նախարարության հետ համաձայնեցված կարգով այնպես են արել, որպեսզի դեռեւս 04.07.2019թ. տրված կոնսիլիումի եզրակացությունը չտրամադրվի վարույթն իրականացնող մարմնին եւ այն տրամադրվել է միայն 2 ամիս անց՝ սեպտեմբեր ամսին՝ Գ.Խաչատրյանին կալանավորելուց հետո, դրանից հետո նրան եւս զրկելով վիրահատության ենթարկվելու հնարավորությունից:

Բնականաբար, հետվիրահատական պարտադիր վերականգնողական բուժումը չստանալու հետեւանքով առաջացել է կրկնակի վիրահատության անհրաժեշտություն, իսկ անհրաժեշտ կրկնակի վիրահատության չենթարկվելու, քրեակատարողական հիմնարկում շուրջ 5 ամիս որեւէ բուժում չստանալու եւ միայն ցավազրկողների միջոցով ցավերը մեղմելու հետեւանքով Գ.Խաչատրյանի առողջական վիճակն էլ ավելի է վատթարացել, ինչի հետեւանքով նույնիսկ շտապ օգնություն է հրավիրվել քրեակատարողական հիմնարկ, ինչպես նաեւ նրա պաշտպանի միջնորդությամբ տեղափոխվել եւ հետազոտվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, որտեղ հրավիրված բժշկական կոնսիլումը եւս արձանագրել է նրա առողջության բացասական դինամիկան եւ նշել, որ նա ստացիոնար պայմաններում բուժման կարիք ունի: Սակայն պետական իրավասու մարմինները բուժման անհրաժեշտության մասին տեղեկանալով անմիջապես Գ.Խաչատրյանին տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ՝ զրկելով նաեւ բուժման եւ առողջության պահպանման հնարավորությունից:

Քանի որ 2020 թվականի հունվարի 23-ից Գ.Խաչատրյանի պաշտպանական թիմը պարբերաբար գրավոր բողոքներով պահանջել է նրան տեղափոխել բժշկական կենտրոն եւ ապահովել անհրաժեշտ բուժմամբ, սակայն դրանք անտեսվել են, ուստի փաստաբանական թիմն ի թիվս այլ գործողությունների, նաեւ բողոք է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին եւ մենք հույս ունենք, որ վերջինս կարձանագրի պետական իրավասու մարմինների կողմից թույլ տված այս խախտումները, ինչն ազդակ կլինի, որպեսզի անձանց նկատմամբ այլեւս նման խտրական, անօրինական եւ կամայական  վերաբերմունք չդրսեւորվի:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
We have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence PetelEuropean Council's Political and Security Committee Members to visit ArmeniaAbu Dhabi plans to create paradise for gamers: World's first eSports islandNature Neurology: Chemicals in baby wipes can damage brain structures, study showsArmenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversariesArmenia to provide $300,000 to Japan for earthquake reliefArmenia MP: Euronest called on EU to increase humanitarian, financial aid for forcibly displaced Karabakh childrenQatar Airways has introduced first virtual flight attendant operating in AIYerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interestsKim Kardashian is sued over furnitureForeign firms' losses from exiting Russia top $107 billion: ReutersConsistent support to 16 Armenian Educational Institutions Operating in LebanonPutin says Russia will not attack NATO countries, but F-16s will be legitimate targets “wherever they might be located”Pashinyan: Some circles forcibly displaced from Karabakh are taking steps that create threat to Armenia’s securityState Department disagrees with Azerbaijan comments on upcoming US-EU-Armenia meetingNo official versions of Crocus City Hall terror attack voiced yet, PeskovNewspaper: Generals are gone, Armenia PM has decided to hand over some Tavush Province settlements to AzerbaijanDeath toll from Crocus City Hall attack reaches 143Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with ArmeniaVolvo launches its last diesel carRevisit the Tom Hanks Oscars acceptance speech that Spielberg called ‘incredible’CONCACAF Nations League final between US men’s team and Mexico stopped twice by ‘discriminatory chanting’Argentina’s Milei bans gender-inclusive language in official documentsLukashenko undermines Putin’s Ukraine claim on Moscow concert hall attackSteven Spielberg: ‘The echoes of history are unmistakable in our current climate’Russia MFA spox: We do not use the term ‘Zangezur corridor’Armenia does not join CSTO statement condemning terrorist attack in Moscow RegionWhich Samsung smartphones will receive AI functions tomorrow?Deputy Speaker Hakob Arshakyan discusses Yerevan-New Delhi direct flights with Indian counterpartCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsRA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary UnionUS and South Korea want to block oil supplies to North KoreaCharity dinner: “Successful Businesswomen Support Novice Women Entrepreneurs”Parliament speaker: No part of Armenia territory is subject to negotiationFrance-Armenia friendship group of National Assembly of France visited Armenian Genocide MemorialAraratBank places its 27th issue of dollar bondsUcom launches network modernization efforts in a few regions of ArmeniaEU and US will share responsibility for any destabilizing action: HajizadaNumber of those injured in Moscow attack rises to 360US State Department warned Israel of international isolation if it launches a large-scale operation in RafahStart of dialogue on visa liberalization between Armenia and EU will be important step for deepening relations: Friends of Armenia Network reportWashington's goal is to help Armenia and Azerbaijan achieve lasting peace. MillerPalestinian death toll from Israeli attacks in Gaza climbs to 32,414: ministryEU mission presented situation in Gegharkunik to French delegationOil Prices DownTigran Balayan to Toivo Klaar: Azerbaijan is gearing up for new aggression against ArmeniaXiaomi unveils cheap smartphone Poco C61, which has flagship designFrench Ambassador to Armenia reminds about right of return for Nagorno-Karabakh ArmeniansLukashenko briefs on Belarus’ role in detaining Crocus City Hall attackers
Most Popular