Բրազիլիայի նախագահը Greenpeace կազմակերպությանն «աղբ» է անվանել, բնապահպանները սա որպես հաճոյախոսություն են ընդունել
МирԲրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն Greenpeace բնապահպանական կազմակերպությանն «աղբ» է անվանել, բնապահպանները սա որպես հաճոյախոսություն են ընդունել մեկից, «որը ոչնչացնում է շրջակա միջավայրը», գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Լրագրողները հարց են հղել Բրազիլիայի նախագահին Greenpeace-ի կողմից Ամազոնիայի հարցերով նոր խորհրդի հասցեին հնչող քննադատության վերաբերյալ, որը, ըստ կազմակերպության, հստակ նպատակներ, ծրագրեր և դրանց իրականացման համար բյուջե չունի:
«Ի՞նչ է Greenpeace-ը: Դա ի՞նչ գարշանք է Greenpeace անվանումով: Դա աղբ է, հաջորդ հարցը»,- ասել է նախագահը:
Նա նաև խոստացել է դիտարկել բացառապես Ամազոնիայի հարցերով նախարարություն ստեղծելու առաջարկը, որը ներկայացրել է Ամազոնաս նահանգից պատգամավորներից մեկը:
Բրազիլիայում Greenpeace-ի ներկայացուցչությունն ափսոսանք է հայտնել նախագահի հնչեցրած խոսքերի համար` ընդգծելով, որ նման դիրքորոշումը հարիր չէ այն պաշտոնին, որը Բոլսոնարուն է զբաղեցնում: