Քսենիա Սոբչակը և Գլյուկոզան Վալենտինի օրվա առիթով մերկացել են (լուսանկար)
Լուսանկարներ
Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը հետեւորդներին սուրբ Վալենտինի օրվա առիթով շնորհավորել է անկեղծ լուսանկարով։ Նախագահի նախկին թեկնածուի հետ լուսանկարի համար մերկացել են դիզայներ Յանա Ռասկովալովան եւ երգչուհի Նատալյա Իոնովան, որը հայտնի է Գլյուկոզա կեղծանվամբ։
Սոբչակը լուսանկարն ուղեկցել է «Հուսահատներն ու հուսահատվածները» մակագրությամբ։
Հեռուստահաղորդավարուին նաեւ նշել է, որ լուսանկարի հեղինակը Վադիմ Ռասկովալովն է՝ գործարար եւ լուսանկարի հերոսներից մեկի ամուսինը։ Սոբչակի ամուսինը՝ Կոնստանտին Բոգոմոլովը, նրա խոսքով, ֆոտոշարքի ռեժիսորն է եղել։
