Աջափնյակում ավտոմեքենան միտումնավոր կերպով անցել է փողոցում պառկած շան վրայով. ահազանգ (տեսանյութ)
ՏեսանյութերՕրերս Երևանում կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի հերթական դեպքն է արձանագրվել: Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցում մարդատար ավտոմեքենան միտումնավոր կերպով անցնում փողոցում պառկած շան վրայով:
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հետ զրույցում «Դինգո թիմ» ՀԿ հիմնադիր Օվսաննա Հովսեփյանը հայտնել է, որ կենդանին չափսերով մեծ էր, կշռում էր մոտ 40 կգ և հնարավոր չէր նրան չնկատել: Վիրավոր շունը տեղափոխվել է կենդանաբուժական կլինիկա, սակայն փրկել չի հաջողվել: Ուշագրավ է, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի թիվ 100 հիմնական դպրոցի և թիվ 42 մանկապարտեզի շրջակայքում: Տեղանքում մշտապես շրջում են մանկահասակ և դպրոցական երեխաներ: