Ռուսաստանը 2,8 մլն դոլար կտրամադրի Հայաստանի երկու մազերի զարգացման համար
ՀասարակությունՌուսաստանի ՄԱԶԾ թրաստային ֆոնդը Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզերի զարգացման համար 2,8 մլն դոլար կտրամադրի, այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ դեսպանատան խորհրդական Դմիտրի Ստեփանովը:
«Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս ծրագրերին, որոնք իրականացվում են Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գծով եւ ՌԴ ֆինանսական աջակցությամբ: Նոր ծրագիրը կկրի «Սահմանամերձ շրջանների ինքլյուզիվ տնտեսական զարգացման աջակցություն» անվանումը եւ կիրականացվի Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզերում: Ռուսաստանի ՄԱԶԾ թրաստային ֆոնդը կտրամադրվի 2,8 մլն դոլար»,- ասել է նա:
Ռուս դիվանագետի խոսքով՝ ծրագրի իրականացումը կսկսվի այս տարվա մարտին: «Նոր ծրագիրը, ըստ էության, նախորդ երկուսի համադրությունն է եւ ուղղված է գյուղատնտեսության եւ տուրիզմի զարգացմանը»,- հավելել է Ստեփանովը: