«Եկել էր ինձ հետ լուսանկարվելու». «Հրապարակ»
Armenian Press«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը, ով բավականին սերտ շփումներ ունի ամերիկյան իշխանությունների հետ, վերջերս մի առիթով հանդիպել է ԱՄՆ սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ Մըքքոնելի հետ, ում հետ 2019-ի հուլիսին ԱՄՆ կատարած այցի ժամանակ հանդիպել էր ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ապա լայնորեն այդ հանդիպումը լուսաբանվել էր։
Մեր հայրենակիցը, պարզ հետաքրքրությունից դրդված, հարցրել է Մըքքոնելին, թե ինչ կարծիքի է մեր պառլամենտի ղեկավարի մասին, ինչպիսին էր իրենց հանդիպումը։ Նա պատասխանել է․ «Տպավորություն ստացա, որ ձեր պառլամենտի նախագահը եկել էր ինձ հետ լուսանկարվելու՝ այլ նպատակ ու իմաստ չկար մեր հանդիպման մեջ»։