Ոստիկանները Տավուշում բացահայտել են ապօրինի ծառահատման դեպք (տեսանյութ)
ՏեսանյութերՀՀ ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները հայտնաբերել են ապօրինի ծառահատման դեպք: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
Ապօրինի ծառահատումները կանխելու նպատակով իրականացրած միջոցառման շրջանակներում փետրվարի 13-ի գիշերը ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները հայտնաբերել և բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել փայտանյութով բարձված «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա։ Այն վարած Արծվաբերդի 53-ամյա բնակիչը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։