Հարձակում՝ ազատ խոսքի վրա. Մելիք-Շահնազարյանը՝ Նարեկ Սամսոնյանին մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ
ԻրավունքՔաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին սուտ մատնության գործով որպես մեղադրյալ ներգրավելը հարձակում է խոսքի ազատության ու տեղեկատվության ազատ տարածման վրա:
«Դա հարձակում է ոչ միայն Սամսոնյանի դեմ, այլև՝ ազատ խոսքի, տեղեկատվության ազատ ստացման ու տարածման վրա: Սա նախազգուշացում է, որ հրապարակելով ինֆորմացիա, որը կարող է դուր չգալ Նիկոլ Փաշինյանին կամ նրա քաղաքական թիմի ցանկացած անձի, կարող են ենթարկել հետապնդումների, մեղադրանքների, կալանավորումների», - ասաց նա:
Նա նշեց, որ այս գործողությունները դիմադրելու միակ և գործուն ճանապարհը դրա դեմ հանդես գալն է:
Հիշեցնենք, որ այս պահին Սամսոնյանը որպես մեղադրյալ գտնվում է ՀՔԾ-ում: