Արաբկիրի ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են շինաղբի թափելու անօրինական դեպք (տեսանյութ)
ՏեսանյութերԱրաբկիրի ոստիկանության աշխատակիցները Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների հետ համատեղ հայտնաբերել են «Կորեայի ձոր» կոչվող հատվածում շինաղբի թափելու անօրինական դեպք։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի «Ֆեյսբուք»-ի էջը:
«ՄԼ Մայնինգ» ընկերության շուրջ 20 բեռնատարներ փորձել են շինաղբ թափել չսահմանված վայրում։
Ընկերությունը կենթարկվի համապատասխան վարչական տույժի, քայլեր են ձեռնարկվում ընկերությանը շինարարական աշխատանքների լիցենզիայից զրկելու ուղղությամբ:
«Կրկին կոչ ենք անում մեր քաղաքացիներին և տնտեսվարողներին աղբը թափել միայն սահմանված վայրերում»,- ասված է հաղորդագրության մեջ։