Արսեն Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ. ԵԱ
ՍպորտՀռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ազատ ոճի 61 կգ քաշային կարգում, քառորդ եզրափակչում Արսեն Հարությունյանը գոտեմարտեց Ուկրաինայի ներկայացուցիչ Իվան Բիլեյչուկի հետ:
Արսեն Հարությունյանը 7։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ: