Արսեն Հարությունյանը պարտվեց կիսաեզրափակչում. ԵԱ

Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչ գոտեմարտում լարված պայքարում պարտվեց ՌԴ-ը ներկայացնող ռուս ըմբիշ Ալեքսանդր Բոգոմոևին: Գոտեմարտն ավարտվեց 6-7 հաշվով:
Հիշեցնենք, որ Արսենը որակավորման փուլում 6-0 հաշվով հաղթել էր Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովին, ապա 1/4 եզրափակչում 7-0 հաշվով առավելության էր հասել ուկրաինացի Իվան Բիլեյչուկի նկատմամբ: Վաղը Արսենը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար: