00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան ևս 2 դեպքԱռաքել Մովսիսյանի որդին ևս երկու ամիս կմնա կալանքի տակ 24-ամյա երիտասարդը հատուկ գործիքով բացել է խանութի դուռն ու կես մլն դրամի հագուստ գողացել (տեսանյութ)Ես կխնդրեմ ամուսիներին մեկ-մեկ շրջել. ՄհրյանՈՒՂԻՂ. Արսեն Թորոսյանը, Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը՝ կորոնավիրուսի մասինԱնմիջական շփումների բացառման նպատակով՝ քաղաքացիներն իրենք կներկայացնեն իրենց փաստաթղթերը. Ավինյան Հայաստանի պատվիրակության անդամ չհանդիսացող ոչ մի անձ Լոնդոն չի մեկնել․ հերքում 1889 հոգի ենթարկվել է վարչական պատասխանատվության, 1843 ուղևոր՝ իջեցվել տրանսպորտային միջոցից. նոր տվյալներ փոխոստիկանապետիցՄենք գտնվում ենք վիրուսից մեկ քայլ առաջ. ԱՆ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոնը փնտրում է բուժքույրեր և մայրապետներ

Պատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ալիեւի ստերը․ Շարմազանով

Վերջին օրերին ադրբեջանական քարոզչամեքենան, իր ձեռագրին հավատարիմ, տարածում է Ալիեւի ստերը` «Ղարաբաղը Ադրբեջան է» վերտառությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Զերծ մնալով քաղաքական գնահատակնից` ստորեւ ներկայացնում եմ պատմական եւ իրավական փաստեր ադրբեջանական կեղծ թեզերի վերաբերյալ:

1. Անտիկ պատմիչներ Ստրաբոնը եւ Դիոն Կասիոսը Օրխիստենեն, այսինքն` Արցախը հիշատակում են որպես պատմական Հայաստանի անբաժանելի մաս:

2. Պլինիոս Ավագը, Կլավդիոս Պտղոմեոսը, Դիոն Կասիոսը, Ապիանոսը եւ Ստրաբոնը իրենց աշխատություններում հստակ նշում են, որ Հայաստանի եւ Աղվանքի սահմանն անցնում է Կուր գետով:

Հետեւաբար, եթե նույնիսկ մի պահ պատկերացնենք, որ կովկասյան թուրքերի կամ այսօրվա ադրբեջանցիների քարոզչությունը որոշել է տեր կանգնել աղվանական ժառանգությանը, ապա այստեղ եւս պետք է հիասթափեցնեմ նրանց, քանի որ Արցախ եւ Ուտիք պատմական նահանգները սահմանակից են եղել Աղվանքին եւ նույն անտիկ պատմիչների վկայությամբ չեն մտել նրա աշխարհագրական սահմանների մեջ:

3. Ադրբեջան անվանումով պետություն աշխարհի քաղաքական քարտեզի վրա առաջացել է միայն 1918թ. մայիսի 27-ին թուրք Նուրի փաշայի ռազմական ինտերվենցիայի արդյունքում:

4. Միջազգային հանրությունը չի էլ ճանաչել 1918-1920թթ. Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը: Ազգերի Լիգան ոչ միայն մերժել է պաշտոնապես ճանաչել Ադրբեջանի հանրապետությունը, այլեւ չի ընդունել Ադրբեջանի հանրապետության դիմումը Ազգերի Լիգային անդամակցելու վերաբերյալ:

5. 1920թ. դեկտեմբերի 1-ին Ազգերի Լիգայի Ասամբլեայի 5-րդ Կոմիտեն արձանագրել է. Ադրբեջանի հանրապետությունը նախկինում երբեք պետություն չի եղել եւ ընդգրկված է եղել ավելի մեծ տերությունների մեջ ինչպիսին է Մոնղոլիան /նկատի ունի մոնղոլ-թաթարական տիրապետությունը/ կամ Պարսկաստանը, իսկ 1813թ-ից Ռուսական կայսրությունը: Ադրբեջան անվանումն էլ ոչ այլ ինչ է, քան հարեւան պարսկական գավառի անուն, որը ընտրվել է որպես նորաստեղծ հանրապետության անվանում:

Այսպիսով, Ազգերի Լիգան դեռ 1920թ. արձանագրել է

ա. Ադրբեջան պետություն մինչեւ 1918թ. գոյություն չի ունեցել

բ. Ադրբեջան անվանումը պարսկական գավառներից մեկի փախառնված անվանումն է

գ. Հրաժարվում է ճանաչել Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը որպես միջազգային սուբյեկտ:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին, նշեմ, որ նրա շուրջ վեճերը ակտիվացել են Ռուսական կայսրության քայքայման ժամանակաշրջանում: 1918-1920թթ. Լեռնային Ղարաբաղում օրենսդիր իշխանությունը իրականացվում էր Ղարաբաղի հայերի համագումարների միջոցով: Առաջին համագումարը 1918թ. հուլիսի 22-ին Լեռնային Ղարաբաղը հռչակում է անկախ վարչաքաղաքական միավոր`ընտրելով Ազգային խորհուրդ եւ կառավարություն:

Ադրբեջանը փորձում է Ղարաբաղը ներառել իր կազմում, բայց թե երկրորդ եւ թե երրորդ համագումարները մերժում են թուրքական զորքերի պահանջը`անդամակցել Ադրբեջանին: Նման որոշումներ են կայացնում նաեւ 1919թ. հրավիրված համագումարները:

Ռազմական բախումներից խուսափելու համար 1919թ. օգոստոսի 22-ին Ղարաբաղի հայերի 7-րդ համագումարը եւ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը համաձայնագիր են կնքում , որի համաձայն Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է քննարկվի Փարիզի Խաղաղության կոնֆերանսում: Ընդ որում, համաձայնագրում չէր փոխվում Ղարաբաղի կարգավիճակը:

Հարկ է նշել, որ Ադրբեջանի կառավարության կողմից Լեռանյին Ղարաբաղի հայերի համագումարի հետ համաձայնագրի ստորագորւմը փաստում է, որ Ադրբեջանի հանրապետությունը ճանաչում է Ղարաբաղը որպես ինքնուրույն իրավաբանական միավոր:

Սակայն 1920թ. մարտին ադրբեջանցիները՝ խախտելով համաձայնագիրը, ռազմական գործոություններ են սկսում Լեռնային Ղարաբաղի դեմ:

Նման պայմաններում 1920թ. ապրիլի 23-ին Ղարաբաղի հայերի համագումարը Ղարաբաղը հռչակում է Հայաստանի անքակտելի մաս: Իսկ 1920թ.օգոստոսի 10-ին Խորհրդային Ռուսաստանը եւ Հայաստանի Հանրապետությունը համաձայնագիր են ստորագրում, ըստ որի` խնդիրը պետք է լուծվի ՀՀ-ի եւ Խորհրդային Ռուսաստանի միջեւ կնքվելիք պակտով:

Արձանագրենք, որ 1918-1920թթ. Լեռանյին Ղարաբաղը ոչ մի օր եւ ոչ մի ժամ չի եղել Ադրբեջանի Հանրապետության կազմում, իր հերթին Ադրբեջանի հանրապետությունն էլ այդ ժամանակաշրջանում անգամ չի ճանաչվել Ազգերի Լիգայի կողմից:

1920թ. նոյեմբերի 30-ին Խորհրդային Ադրբեջանի կառավարությունը ընդունում է հռչակագիր, որով Լեռնային Ղարաբաղը, Նախիջեւանը եւ Զանգեզուրը դառնում են Խորհրդային Հայաստանի մաս: Իսկ 1921թ.

հունիսի 12-ին Ադրբեջանի ԽՍՀ-ի Ազգային խորհուրդը որոշում է Լեռնային Ղարաբաղը ճանաչել ՀԽՍՀ անբաժանելի մաս:

Արդեն 1921թ. հուլիսին Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը առաջարկում է Ղարաբաղի պատկանելության հարցը քննարկել Ռուսաստանի բոլշեւիկյան կուսակցության Կովկասյան բյուրոյի լիագումար նիստում:

Հուլիսի 4-ի նիստը մերժում է Ադրբեջանի առաջարկը : Սակայն հաջորդ օրը ապօրինի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը կցվում է Ադրբեջանի ԽՍՀ-ին:

Արցախի ժողովրդի ինքնորոշման համար պայքարը նոր թափ է ստանում 1988թ.-ին: Նույն թվականի փետրվարի 20-ի եւ հուլիսի 12-ի որոշումներով Լեռնային Ղարաբաղը ԽՍՀՄ օրենսդրության համաձայն`դուրս է գալիս Խորհրդային Ադրբեջանի կազմից, իսկ 1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղը ձեռնամուխ է լինում անկախության գործընթացին` ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետութան անկախության մասին հռչակագիրը:

Այս գործընթացն ամբողջությամբ համապատասխանում էր 1990թ. ապրիլի 3-ին ընդունված ԽՍՀՄ համապատասխան օրենսդրությանը :

1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգային դիտորդների եւ ԶԼՄ-ների ներկայությամբ իրականացրեց անկախության հանրաքվե:

Ի գիտություն պատմական եւ իրավական փաստերի կեղծարարների՝ նշեմ, որ հանրաքվեի քվեարկությանը մասնակցել է Լեռնային Ղարաբաղում գրանցված քվեարկողների 82,2 տոկոսը, որոնց 99 տոկոսը կամ 107.648 մարդ «այո» է ասել Արցախի անկախությանը :

Այսպիսով, Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է ԽՍՀՄ միակ ինքնավար մարզը, որ ձեռք է բերել իր անկախությունը Խորհրդային ներքին օրենսդրության համաձայն: Հետեւաբար Ալիեւ կրտսերի հայտարարությունները ոչ միայն փաստերից զուրկ է, այլ նաեւ արհամարհանք է պատմագրության, միջազգային իրավունքի հանդեպ:

Հ.Գ.Դժբախտաբար երեկ այս փաստերի մեծ մասը չներկայացվեց Փաշինյանի կողմից։Իսկ ներկայացվելու դեպքում Ալիև-կրտսերն առնվազն խելոք կլսեր, այլ ոչ թե կժպտար։

Հ.Հ.Գ.ռամիլսաֆարովներին հերոսացնելու,ապրիլյան ագրեսիան Արցախի ժողովրդի դեմ սանձազերծելու ու մեր զինվորներին գլխատող ստահակներին պարգևատրելու մասին էլ չխոսվեց։

Հետո էլ կասեք քննադատում եմ։

Բա ի՞նչ եք առաջարկում,ծափահարե՞մ այսքանից հետո»,-նշել է նա։

Լրահոս
29 Մար
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան ևս 2 դեպք«Պարապությունից բեմադրել ենք Ալադինը»․ Վաչեն դստեր հետ զվարճալի տեսանյութ է հրապարակել Արսեն Գրիգորյանը կատարել է իր երգերը կարանտինում գտնվող երկրպագուների համար (տեսանյութ)ՌԴ-ում կորոնավիրուսի կասկածանքով հոսպիտալացվել է հայտնի հայազգի ֆիզիկոս Միշիկ Ղազարյանը. Kp.ru Հայկ Սարգսյանը հեծանիվ է վարել Երևանում ու ցուցադրել մայրաքաղաքի դատարկ փողոցները (տեսանյութ)Գյուրջյան փողոցում ծառը վնասվել է. առկա է եղել ընկնելու վտանգ Մի շարք արտադրամասերում և խանութներում հայտնաբերվել են պարետի ուղեցույցի պահանջների խախտումներ «Փյունիկ»-ի նախկին դարպասապահը Բրյուսելի բնակիչների համար պատշգամբից կատարում է Ազնավուրի երգերը (տեսանյութ)«Առայժմ տանը մնալով հիշենք գարունը». Արփինե Հովհաննիսյանը՝ հմայիչ կերպարում (լուսանկար)ՁԻԱՀ-ի կենտրոնի նախկին աշխատակիցները մասնակցում են կորոնավիրուսի դեմ պայքարին «Բաքվում այսօր ամեն քայլափոխի սատկած վայրի աղունիկներ են». Կարեն Հովհաննիսյան Խորհուրդ եմ տալիս` անպայման գնալ համարձակ քայլերի. Աշոտ Ղուլյան Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնում «Ժպիտների քաղաք» հիմնադրամի նվիրատուներինՈւկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորը վարակվել է կորոնավիրուսով ՀՀ ԱԳՆ հայտարարությունը կորոնավիրուսի տարածման կանխարգելման շրջանակներոմ ներդրված սահմանափակումների վերաբերյալ «Սրան պետք ա ստորացնենք, տարեք զուգարան». Մալաթիայի բաժնում խոշտանգել ու ստորացրել են բերման ենթարկվածին. Forrights.am Լարսում բեռնատարների շատ մեծ կուտակումներ կան, խնդիրը շուտով կկարգավորվի․ Փաշինյան Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 4-րդ դեպքը. Ռիա ՆովստիԱյսուհետ ՀԿ-ները պետությանը ներկայացնելու են իրենց գործունեության մասին հաշվետվություն. պատգամավոր ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի վերաբերյալ թարմացումներն այսուհետ կլինեն առավոտյան ժամը 11:00-ին Հայ ուսանողներից ոմանք չեն կարողացել ԱՄՆ-ից վերադառնալ Հայաստան․ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատուն Ռուսաստանի կողմից սահմանների նոր սահմանափակումները չեն ազդելու հայկական բեռների վրա. Փաշինյան Կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը հասել է 407-ի Ոստիկանության ծառայողին բռունցքով հարվածած 48-ամյա վարորդը ձերբակալվել է Արցախում առայսօր կորոնավիրուսի դեպք չի գրանցվել. ԱՀ ԱՆ Օսկար Տաբարեսը հեռացվել է Ուրուգվայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից Պաշտոնյաների՝ շաբաթվա ամենասկանդալային գրառումներըԱրցախի դատախազությունն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանըԵրեկ ցերեկն աշխատանքային ժամին փախել էի տուն. Արսեն Թորոսյանը՝ որդու հետ (լուսանկար)Այս անգամ արդեն թիրախում Ռուբեն Հայրապետյանի ընտանիքն է. փաստաբանՔՊ-ն «խփեց» ՀՀԿ-ի ռեկորդըՌուսաստանում կորոնավիրուսի բուժման համար դեղամիջոց է ստեղծվել․ Ռիա Նովոստի«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում կա թոքաբորբով 13 պացիենտ, որոնցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ խոսնակԱռաքել Մովսիսյանի որդին ևս երկու ամիս կմնա կալանքի տակ Կորոնավիրուսի առաջին վարակակիրը Վուհանի հայտնի շուկայի վաճառողուհի է․ kp.ruՍտեփանակերտում արձանագրվել է 4 ներմուծվող ապրանքատեսակների միջին գների աճ «Կորոնավիրուսային օկուպացիայի» պայմաններում նշեցինք Մուշեղի 14-ամյակը. Սեյրան Օհանյան (լուսանկար) Բագրատաշենի մաքսակետում բեռնափոխադրող վարորդները 5-6 օր սպասում են անցնելու իրենց հերթին (տեսանյութ) Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի զոհերի թիվն անցել է հազարի շեմը․ Ռիա ՆովոստիՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց Հանրապետական մաղթանք. դուրս բերվեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը «Հերթական բողոք-նամակի հետքերով» Մոսկվայում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով 5֊րդ զոհը․ ՏԱՍՍԱրմավիրի Ալակերտ գյուղում մեքենա է այրվել ՍԱՏՄ-ն Երևանի սուպերմարկետներում արձանագրել է պարետի ցուցումների կոպիտ խախտումներ Դիմացեք, ժողովուրդ ջան. Արթուր Վանեցյան Սիրուշոն կատարել է Ջիվանու «Ձախորդ Օրեր» ստեղծագործությունը (տեսանյութ)Ստուգման արդյունքները` մարտի 28-ի ժամը 15-ի դրությամբ Մայր Աթոռում մեկնարկել է հանրապետական մաղթանքի արարողությունը. ուղիղ Խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբերից որևէ մեկում կորոնավիրուսով վարակման դեպք չկա. խոսնակ
Ամենադիտված
Վարչապետը ցուցադրել է 9000 $ արժողությամբ նոր ժամացույցը (լուսանկար)Չինաստանում գրանցվել է հանտավիրուսից մահվան առաջին դեպքըՀայտնի է կորոնավիրուսի ինկուբացիոն շրջանի միջին տևողությունըՓաշինյանը կդիմի Կարեն Կարապետյանի «սպեցնազի» օգնությանըԻտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է մեկօրյա ռեկորդըՄասնագետները զգուշացրել են, որ կորոնավիրուսը կարող է փոխանցվել ջրի միջոցովՃՈ-ն տուգանել է Աննա ՀակոբյանինԱյս տարի «պառավի ուլերը» չեն լինելու. պառավը ինքնամեկուսացել է․ Գագիկ ՍուրենյանՀրապարակվել է թերթիկի ձևը, որը քաղաքացիները պետք է լրացնեն տանից դուրս գալիս «Սրան պետք ա ստորացնենք, տարեք զուգարան». Մալաթիայի բաժնում խոշտանգել ու ստորացրել են բերման ենթարկվածին. Forrights.am
Էջմիածնի նշանդրեքից հայտնի կնոջ հարազատները ծեծի են ենթարկել հումորային տեսանյութի հեղինակին Հայտնի է, թե որ արյան խումբն ունեցողներն են առավել պաշտպանված կորոնավիրուսիցՏեսանյութ՝ նրանց համար, ովքեր պնդում են, թե փողոցային շները անվտանգ ենՈվ է մետրոյում վարչապետի վրա պատռած բուկլետ նետող աղջիկը (լուսանկարներ)Զույգն օրը ցերեկով սեքսով է զբաղվում Երևանում՝ Հաղթանակ կամրջի տակ (տեսանյութ)Աղջիկը պատռում է «Այո»-ի բուկլետն ու շպրտում Փաշինյանի վրա (տեսանյութ) Էջմիածնում շրջափակել են կորոնավիրուսով վարակված անձի տունը (տեսանյութ)Դպրոցական աղջիկները սոցցանցերի միջոցով զբաղվել են մարմնավաճառությամբ (լուսանկար)Ունենք նոր կորոնավիրուսի ներքին փոխանցման առաջին դեպքը. վարակաբան Վարչապետը ցուցադրել է 9000 $ արժողությամբ նոր ժամացույցը (լուսանկար)
Էջմիածնի նշանդրեքից հայտնի կնոջ հարազատները ծեծի են ենթարկել հումորային տեսանյութի հեղինակին Հայտնի է, թե որ արյան խումբն ունեցողներն են առավել պաշտպանված կորոնավիրուսիցՏեսանյութ՝ նրանց համար, ովքեր պնդում են, թե փողոցային շները անվտանգ ենՈվ է մետրոյում վարչապետի վրա պատռած բուկլետ նետող աղջիկը (լուսանկարներ)Զույգն օրը ցերեկով սեքսով է զբաղվում Երևանում՝ Հաղթանակ կամրջի տակ (տեսանյութ)Շմայսի որդու լուսանկարները՝ ծառայությունից Աղջիկը պատռում է «Այո»-ի բուկլետն ու շպրտում Փաշինյանի վրա (տեսանյութ) Էջմիածնում շրջափակել են կորոնավիրուսով վարակված անձի տունը (տեսանյութ)Սյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amՈւզում են իմ անվան հետ կապել, կգա ժամանակը բոլորը կխաբնվեն. Շմայսը՝ մահացած զինվորի գործով որդու ձերբակալության մասին