Ապրիլի 24-ին Վերսալը կդառնա վայր, որտեղ կհնչի հայ ժողովրդի ձայնը՝ երաժշտության միջոցով
ԱշխարհԱպրիլի 24-ին հայ կոմպոզիտորների լավագույն ստեղծագործությունները կհնչեն Ֆրանսիայի Վերսալի թագավորական տաճարում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին:
Վերսալյան տաճարի կայքի տեղեկություններով՝ քաղաքը կդառնա մի վայր, որտեղ կհնչի հայ ժողովրդի ձայնը՝ երաժշտության միջոցով, որն էլ համարվում է հայերի բազմադարյա պատմության խորհրդանիշը։
Համերգի ժամանակ կհնչեն Առնո Բաբաջաբյանի, Կոմիտասի, Արամ Խաչատրյանի ստեղծագործություները, որոնք կկատարեն Մելոդի Լուլեջյանը (սոպրանո), Շուշան Երանոսյանը (ջութակ) և ուրիշներ։