00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Հայաստան տեղափոխված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիան՝ ներսից (տեսանյութ)Տարիներ շարունակ մեր ավիացիան քանդում են, մենք ոչինչ չունենք. կարծիքԱպօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել (տեսանյութ)51-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ) ՔԿՀ-ներից դատարան յուրաքանչյուր մեքենայով տեղափոխվում է միայն մեկ անձ. մեքենան ախտահանվում է. ոստիկանություն Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել Տեր-Պետրոսյանի առաջին քայլը. Փաշինյանին ցանկանում են «խաղից դուրս» թողնելԱրցախի իշխանություններին կոչ եմ անում երկրից վտարել սորոսական թափթփուկներին․ Բագրատյան Վարչապետի աղջկա հայցն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի դատական նիստը կկայանա ապրիլի 23-ին 178 ուղևորներ ԱԻՆ ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր (տեսանյութ)

Շատ հարցերի վերաբերյալ Փաշինյանի անտեղյակությունը վտանգում է Հայաստանի և Արցախի ապագան․ քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյան-Ալիև դեբատներով հրճվողների ինքնախաբեությունը. շատ հարցերի վերաբերյալ Փաշինյանի անտեղյակությունը վտանգում է Հայաստանի և Արցախի ապագան

Փետրվարի 15-ին Մյունխենում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև դեբատները շատերի մոտ հրճվանք, իսկ շատերի մոտ հիասթափություն և վախ առաջացրեցին... Հրճվում են հիմնականում իշխանամետ կամ Արցախյան հակամարտությունից անտեղյակ մարդիկ, որոնք չնկատեցին, թե Հայաստանի վարչապետը որքան վատ է տիրապետում հարցին վերաբերող կարևոր տեղեկություններին... Պարոն Փաշինյանը փաստերի չիմացության պատճառով գրեթե չկարողացավ իրական փաստերի մեջբերումով հակադարձել Ալիևի կեղծիքներին... Հավելեմ, որ Փաշինյանի «հակառակորդ» Իլհամ Ալիևը ևս չէր փայլատակում հակամարտության վերաբերյալ գիտելիքներով և մեր բախտը բերեց, քանի որ Հայաստանի վարչապետը ևս կոպիտ սխալներ թույլ տվեց դեբատների ժամանակ, որոնց Իլհամ բաբան չարձագանքեց ... Հայաստանի վարաչետ Փաշինյանի և Ադրբեջանի բռնապետի առաջին այս ձևաչափով հանդես գալը մեզ համար հիմնականում անհաջող էր և հույս ունեմ, որ հաջորդ անգամ ՀՀ իշխանությունները կհրաժարվեն այսպիսի ձևաչափով հանդես գալուց...

Պարոն Փաշինյանն իր ելույթի ժամանակ` փորձելով ապացուցել, որ Խոջալուում տեղի ունեցած իրադարձությունները հենց ազերիների ձեռքի գործն էր, հայտարարեց, որ այդ մասին իր հարցազրույցում հայտնել է Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը «Արգումենտի ի Ֆակտի» թերթին... Բախտերս բերեց, որ Իլհամ բաբան բացարձակ անտեղյակ էր այս թեմայից, քանի որ շատ արագ կարելի էր Փաշինյանին մեղադրել կեղծիքի մեջ. Այազ Մութալիբովն այդ թեմայի վերաբերյալ ոչ թե հարցազրույց էր տվել վերը նշված պարբերականին, այլ լրագրող Դանա Մազալովային, որը հրապարակվել էր 1992 թ-ի ապրիլի 1-ի «Նեզավիսիմայա Գազետա» թերթի 64 (235) համարում...
Փորձելով հերքել Փաշինյանին` Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանի նախկին ղեկավարը ապրում է Բաքվում և հերքում է, որ այդ բովանդակությամբ հարցազրույց է տվել, որին պարոն Փաշինյանը չարձագանքեց... Այնինչ, 1992 թ-ի փետրվարին Խոջալուի դեպքերից հետո, արդեն մարտի սկզբին Մութալիբովը փախավ Մոսկվա և այնտեղ մնաց մինչև 2011 թ-ի օգոստոսը, երբ համաձայնեց Ալիևի պայմաններին, որից մեկը հենց այդ հարցազրույցի մասին փաստի հերքումն էր և որի դիմաց էլ չեղարկվեցին նրա դեմ Բաքվում հարուցված քրեական գործերը...

Խոջալուի հետ կապված հաջորդ կեղծիքին՝ զոհվածների, վիրավորների և անհետ կորածների վերաբերյալ արձագանքը ևս մնաց օդում, քանի որ Հայաստանի վարչապետն այս հարցին ևս չէր տիրապետում... Ադրբեջանի բռնապետը մեղադրեց հայերին հազարից ավելի ազերիների անհետ կորելու մեջ, իսկ Փաշինյանը լռեց... Էլ չեմ ասում, որ զոհվածների թիվը «մի փոքր» ևս կեղծվել էր ապշերոնյան սուլթանի կողմից...

Իլհամ Ալիևը, շարունակելով կեղծել պատմությունը, հայտարարեց, որ ժամանակին անկախ Ղարաբաղի խանությունը մտավ Ռուսաստանի կազմի մեջ, որին Փաշինյանը ևս չարձագանքեց... Պարոն Փաշինյանը, ընդամենը մեջբերելով 1813 թ-ի Գյուլիստանի և 1828 թ-ի Թուրքմենչայի ռուս-պարսկական պայմանագրերը, կարող էր ապացուցել, որ Ալիևի հորջորջած անկախ Ղարաբաղի խանությունն ընդամենը Պարսկաստանի մաս է եղել (խանությունը՝ Պարսկաստանի վարչա-տարածքային միավոր է) և եթե անկախ լիներ, ապա պայմանագիրը կկնքվեր Ռուսաստանի և այդ խանության միջև, այլ ոչ թե Պարսկաստանի հետ...

Պարոն Փաշինյանը նաև չգիտեր, որ ներկայիս Ստեփանակերտի տեղում ժամանակին եղել է ոչ թե Ալիևի բարձրաձայնած Խանքենդին՝ խանի գյուղը,այլ ավելի հին հայկական Վարարակն բնակավայրը...
Փաշինյանը լռեց նաև տեղանունների փոփոխման Ալիևի մեղադրանքներին, երբ կարելի էր մի քանի փաստերով ապացուցել հակառակը...

Պարոն Փաշինայնը նաև բացարձակ չարձագանքեց Ալիևի կողմից 1989 թ-ի մարդահամարի տվյալների կեղծմանը, որի մասին նա պարտավոր էր իմանալ...

Այսպես, համաձայն 1989 թ-ին հրապարակված մարդահամարի տվյալների` Հայաստանում բնակվել է 168 հազար ադրբեջանցի, այլ ոչ թե 300 հազար, ինչպես բարբաջեց Ալիևը ու Փաշինյանը լռեց՝ ընդունելով, որ Հայաստանում այդքան թուրք է ապրել ...

Իլհամ բաբան նաև կեղծեց ԼՂԻՄ-ի բնակչության մարդահամարի տվյալները... Ըստ Ալիևի` 1989 թ-ի դրությամբ, իբրև թե, ԼՂԻՄ-ում բնակվել է 189 հազար մարդ, որոնցից 139 հազարը հայեր են եղել, 48 հազարը ադրբեջանցիներ և այլն... Իրականում, 1989 թ-ի մարդահամարի տվյալների համաձայն, ԼՂԻՄ-ում բնակչության թիվը կազմել է 189085 մարդ, որոնցից 145450 հայեր են եղել, իսկ 40632՝ ադրբեջանցիներ... Այս կեղծիքին ևս Փաշինյանը չհակադարձեց...

Փաշինյանի պնդմամբ 100 տոկոսով հայաբնակ Շահումյանի շրջանը զրկվել է իր բնակչությունից... Լավ է, որ Իլհամ բաբան տեղյակ չէր և չհակադարձեց Հայաստանի վարչապետին, որ Շահումյանի շրջանի 20 հազարանոց բնակչությունից 17 հազարն են եղել հայեր, իսկ 3 հազարը ադրբեջանցիներ...

Անընդունելի էր այն, որ Փաշինյանն ուղղակի մոռացության մատնեց հայերի ջարդերը և էթնիկ զտումները Սումգայիթում, Կիրովաբադում (Գանձակ), Բաքվում, Մարաղայում, Գետաշենում, Մարտունաշենում, Վարդաշենում, Մարտակերտում և այլ ադրբեջանական և արցախյան քաղաքներում և գյուղերում, այն դեպքում, երբ ազերիների առաջնորդը մշտապես բարբաջում էր հայերի կողմից ադրբեջանցիների նկատմամբ էթնիկ զտում կազմակերպելու փաստը...

Պարոն Փաշինյանը նաև չարձագանքեց Ալիևի այն կեղծիքին, որ Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը, որի հետևանքով Ադրբեջանում կա 1 միլիոն փախստական... Զավեշտն այն էր, որ Ադրբեջանի բռնապետը հայերին մեղադրեց Արցախը գրավելու մեջ, իսկ Փաշինյանը լուռ նստած էր... Չհակադարձեց, որ ԼՂԻՄ-ի բնակչության 77 տոկոսը կազմող հայերը չէին կարող գրավել այն տարածքը, որը նրանց պատմական հայրենիքն է, որտեղ նրանք ապրում են դարեր շարունակ և որտեղ կազմել են պարզ մեծամասնություն... Իսկ իրականությունը հետևյալն է. Արցախի վերահսկողության տակ է գտվում Ադրբեջանի տարածքի 8,15 տոկոսը... Եթե նույնիսկ ենթադրենք, որ Արցախն էլ են հայերը «գրավել», ապա այդ դեպքում էլ կստացվի 13,2 տոկոս, այլ ոչ թե 20 տոկոս ինչպես պնդում էր Բաքվի մազութոտ սուլթանիկը... Նույնն էլ 1 միլիոն փախստականների մասին... Լավագույն դեպքում Ադրբեջանում կան 600-650 հազար փախստական և տեղահանվածներ, բայց ոչ 1 միլիոն ակ և կարա կոյունլուներ...
Շատ ուրախ եմ նաև, որ մեր մազութոտ հարևանը չարձագանքեց Փաշինյանի այն թեզին, որ իր որդին որպես կամավոր է ծառայում Արցախում... Շատ վատ կլիներ, եթե Ալիևը բարձրաձայներ այն փաստի մասին, որ Փաշինյանի որդին Արցախում ծառայում է թիկնազորով և ռեստորաններ հաճախակի այցելելով...

Փաշինյանը նաև անպատասխան թողեց Ալիևի այն բարբաջանքը, թե հայերն ունեն մի պետություն և երկրորդի մասին խոսք լինել չի կարող... Ստացվում է, որ թուրքերին և մահմեդական ալբանացիներին դե ֆակտո կարելի է այլ ժողովուրդների հայրենիքը գրավելով` երկուական պետություններ ստեղծել, իսկ հայերին իրենց պատմական հայրենիքում դա արգելված է...

Զարմանալի էր նաև իրական և կեղծ օգտատերերի էքստազային արձագանքը "Տիգրան Մեծի" օրինակով Ալիևին պատեպատ ծեփելու վերաբերյալ... Չիմացողներին տեղեկացնեմ, որ, ըստ ադրբեջանական պատմագրության, Տիգրան Մեծից հետո հայկական պետություն այլևս գոյություն չունի... Փաշինյանը լավ կլիներ Ալիևից պահանջեր օտար աղբյուրներում Ադրբեջանի մասին տեղեկություններ ներկայացնել կամ բացատրել "Ադրբեջան" բառի ստուգաբանությունը...

Փաշինյանը, որը որոշ ժամանակ առաջ ՌԴ նախագահ Պուտինին նվիրեց "Խաղաղություն Ղարաբաղին" Վլադիմիր Կազիմիրովի գիրքը, այդտեղից կարող էր մեջբերել մի փաստաթուղթ (էջ 388), համաձայն որի` դեռ 1993 թ-ի սեպտեմբերին Հեյդար Ալիևը ճանաչել է Արցախի անկախությունը՝ այն անվանելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն...

Այս դեբատին Փաշինյանն այդպես էլ չասաց, որ հակամարտությունը պետք է լուծվի փաթեթային տարբերակով՝ ի հեճուկս պաշտոնական Բաքվի, որի տեսակետը բարձրաձայնեց Իլհամ բաբան և որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու...

Ի դեպ, շատ տհաճ էր նաև այն փաստը, որ Հայաստանի վարչապետը դեպի բեմ քայլելիս, որտեղ տեղի էին ունենալու դեբատները, չգիտես ինչու` իրենից առաջ թողեց Իլհամ Ալիևին...
Հ.Գ. Փաշինյան-Ալիև դեբատները ցույց տվեցին մեր պատվիրակության բավականին թույլ պատրաստվածությունը նմանօրինակ ֆորմատներով քննարկումներին, ինչպես նաև արձանագրեցին, որ մերոնք ևս շատ սիրում են օգտագործել «Ղարաբաղ» պարսկա- թուրքական տեղանունը, արհամարհելով հայկական Արցախը, որը ևս շատ տարօրինակ է»:

Լրահոս
9 Ապր
Հոնկոնգի կենդանաբանական այգում պանդաները 10 տարվա մեջ առաջին անգամ զուգավորվել են (տեսանյութ)ԲԸՏՄ-ն Ալափարսում հայտնաբերել է առանց փաստաթղթերի կրային թերթաքարով բեռնված բեռնատար (տեսանյութ) Կորոնավիրուսով վարակված 4-ամյա փոքրիկը դեմքի վիրահատության է ենթարկվել. ԵՊԲՀ ռեկտոր Երևանում վարորդը Lexus-ով բախվել է Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատավայրի շենքի պատին. կա վիրավորԱրցախում սպառողական ապրանքների գների փոփոխություն է նկատվել. 7 ապրանքատեսակից՝ 5 գնաճ և 2 գնանկում Իմ ձերբակալության գործում դեր է խաղացել 2-րդ նախագահի ընկերը լինելու հանգամանքը. Թավադյան500 հազար դրամը նախարարի համար քիչ է. Լենա ՆազարյանՔիմ Քարդաշյանը նկարահանվել է Skims-ի գովազդային արշավում (լուսանկար) Կորոնավիրուս է հայտնաբերվել քաղաքապետարանի աղբահանության հիմնարկի աշխատակցի մոտ Բեռնի Սանդերսը դուրս է գալիս ԱՄՆ նախագահական ընտրապայքարիցՊատրաստ եմ դառնալ Հանրային ՀԸ էջի «ադմին» և հեռացնել այնտեղից հայհոյանքները․ Խաժակյան Հայաստանում կորոնավիրուսային հիվանդություն հաստատված 758 պացիենտ ստանում է բուժում«Մենք հայտնաբերել ենք մի դեղամիջոց, որը կարող է կորոնավիրուսը սպանել 48 ժամվա մեջ»․ ավստրալացի գիտնականներ․ Antiviral ResearchՀաշվեքննիչ պալատը ներկայացրել է Գյումրիում հայտնաբերված անհամապատասխանությունները ԵՄ-ն 92 մլն եվրո կտրամադրի Հայաստանին Աշոտ Բոլյանի սպանության պատվիրատուները Հայաստանից են. չեմպիոնի կինը մանրամասներ է հայտնում. News.amՄիայն մեկ վարձակալության պայմանագրի շրջանակներում Երևան համայնքը նախկինում կորցրել է մոտ 290 մլն դրամ եկամուտ. Արամ Դանիելյան«Իմ քայլը» հիմնադրամը 100 մլն․ դրամ է տրամադրել Չինաստանից եկող բժշկական պարագաների ձեռքբերման համար․ Աննա Հակոբյան Կառավարության ընդունած 9 հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում բաշխվել է 3 մլրդ 670 մլն դրամ․ Փաշինյան Ելակը մտավ զորամաս․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Սա իսկական աղետ էր իր օրվա հացը հողից արարող գյուղացու համար. ՍուրենյանՉեխ նուդիստներին ստիպել են բժշկական դիմակներ կրել (լուսանկարներ)Խնդրում եմ, մի՛ քաղաքականացրեք կորոնավիրուսը. ԱՀԿ գլխավոր տնօրենԵրկու փաստ, որ իշխանությունը փորձել է հասարակությունից թաքցնել կորոնավիրուսի մասին. «COVID-19 Հայաստան»Աթլետիկայի աշխարհի առաջնությունը կանցկացվի 2022 թվականի հուլիսին Արցախի բուժհաստատություններում մեկուսացված քաղաքացիներ չկան Քենիայում կարանտինը խախտողներին գոտիով ծեծի են ենթարկում. LiveLeak (տեսանյութ)Աշտարակում բախվել են Hummer-ն ու Opel-ը. կա վիրավորՄաքսիմ Գալկինը հայերենով մանկական բանաստեղծություն է արտասանել (տեսանյութ) Կորոնավիրուսը կվերանա մեկ ամսից. այն արդեն ինքնաոչնչանում է. վարակաբան. CGTN Էրդողանը պատրաստակամություն է հայտնել դեղորայքի հարցում Հայաստանին օժանդակություն ցուցաբերել. Ermenihaber Հայաստանում տեղ չկա՞, որ պարոն վարչապետը իր ժողովրդին տեղավորի. հայերը Մոսկվայից չեն կարողանում հետ գալ (տեսանյութ) Լոռիում հնդկաձավարի և հացի գները աճել են, ալյուրինը և շաքարավազինը՝ նվազել. ՏՄՊՊՀ3-րդ տնտեսական ծրագրի շրջանակում հաստատվել է 290 մլն դրամի 27 ՓՄՁ ծրագիր Թուրքիայում սկսել են կարանտինի ընթացքում մարդկանց տեղաշարժը վերահսկել սմարթֆոնների միջոցով․ Ռիա ՆովոստիԱպրիլի 7-8-ը Լուսինը կգտնվի մեր մոլորակին ամենամոտ կետում Ժամեր անց Երևանում վայրէջք կկատարի Չինաստանից բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը. Ավինյան «Սորոսականներին» կֆինանսավորեն հարկատուների հաշվինԿորոնավիրուսն Արցախ տարած կինն իմացել է, որ վարակվածի հետ է շփվելCOVID-19-ով առանց ախտանիշների հիվանդների մոտ թոքերի ախտահարումներ են հայտնաբերվել․ NorthAmericaPortalՄոսկվայում անօթևան մնացած ՀՀ քաղաքացիներն ապահովվել են ժամանակավոր կացարանով ԳՇ պետը և ՊՆ տեղակալը միջգերատեսչական աշխատանքային խմբի հետ անցկացրել են քննարկում Լրատվական կայքերում կսահմանափակվի վիճակախաղերի գովազդը. տուգանքը՝ մինչև 1 մլն դրամՍերժ Սարգսյանի գրասենյակը պատասխան գրություն է ուղարկել Ապրիլյան քննիչ հանձնաժողովինՀրայր Թովմասյանի նախաձեռնությամբ ՍԴ-ն համակարգիչներ է փոխանցել ԿԳՄՍ-ին՝ աշակերտներին տրամադրելու նպատակով Նախարարությունն ստացել է թոքերի օդափոխման սարքերի վերանորոգման և արտադրությանն առնչվող 280 առաջարկ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Զարիֆի հետ Ֆրանսիայում մահացել է նշանավոր հայ աստղագետ Հակոբ ԹերզանըՀայտնի է՝ որն է լավագույն միջոցը կորոնավիրուսի դեմ․ Medical Xpress Չինական կողմը վճռականորեն պաշտպանում է կորոնովիրուսի դեմ պայքարում Հայաստանի ջանքերը. ՉԺՀ նախագահ
Ամենադիտված
5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն կրել եք COVID-19 վարակ Սոթք գյուղում երեխա է ինքնասպան եղել․ պատճառը համակարգչային խաղե՞րն են եղել«Ես սխալվեցի․ համաճարակը գնում է ամենավատ սցենարով»․ բժիշկ Ալեքսանդր Մյասնիկով․ Ռիա Նովոստի «Մտածում էի՝ ձայն չհանեմ, բայց չեղավ». հյուրանոցում մեկուսացված քաղաքացին բողոքում է իրենց մատուցված սննդիցՖոտոլրագրող Գագիկ Շամշյանը հիվանդանոցում է Ձախողված Թորոսյանը, կորոնավիրուսն ու «լավ աշխատանքի առաջարկը` ԱՄՆ-ից» «Ժողովուրդ». Կորոնավիրուսով վարակված պացիենտները սխալ տեղեկություններ են տվել նախարարությանը «Պարետի էրեխեն կուշտ ա, իմս սոված ա». վիճաբանություն՝ քաղաքացու և ոստիկանների միջև (տեսանյութ)Հնարավոր է՝ լավ լուր ունենք կորոնավիրուսի հաղթահարման մասով. Փաշինյան (տեսանյութ) Ելենա Մալիշևան բացատրել է, թե գնումներ կատարելիս ինչպես խուսափել կորոնավիրուսային վարակից (տեսանյութ)
Էջմիածնի նշանդրեքից հայտնի կնոջ հարազատները ծեծի են ենթարկել հումորային տեսանյութի հեղինակին Հայտնի է, թե որ արյան խումբն ունեցողներն են առավել պաշտպանված կորոնավիրուսից Էջմիածնում շրջափակել են կորոնավիրուսով վարակված անձի տունը (տեսանյութ)Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան ևս 2 դեպքՈւնենք նոր կորոնավիրուսի ներքին փոխանցման առաջին դեպքը. վարակաբան Վարչապետը ցուցադրել է 9000 $ արժողությամբ նոր ժամացույցը (լուսանկար)5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն կրել եք COVID-19 վարակ «Սրան պետք ա ստորացնենք, տարեք զուգարան». Մալաթիայի բաժնում խոշտանգել ու ստորացրել են բերման ենթարկվածին. Forrights.am «Երկու շաբաթ Ծաղկաձորում մեկուսացված լինելուց հետո շատ բան կա պատմելու»Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլինիի հոգեհանգստյան արարողությունը (տեսանյութ)
Էջմիածնի նշանդրեքից հայտնի կնոջ հարազատները ծեծի են ենթարկել հումորային տեսանյութի հեղինակին Հայտնի է, թե որ արյան խումբն ունեցողներն են առավել պաշտպանված կորոնավիրուսիցՏեսանյութ՝ նրանց համար, ովքեր պնդում են, թե փողոցային շները անվտանգ ենՈվ է մետրոյում վարչապետի վրա պատռած բուկլետ նետող աղջիկը (լուսանկարներ)Զույգն օրը ցերեկով սեքսով է զբաղվում Երևանում՝ Հաղթանակ կամրջի տակ (տեսանյութ)Աղջիկը պատռում է «Այո»-ի բուկլետն ու շպրտում Փաշինյանի վրա (տեսանյութ) Էջմիածնում շրջափակել են կորոնավիրուսով վարակված անձի տունը (տեսանյութ)Սյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amՀայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան ևս 2 դեպքԴպրոցական աղջիկները սոցցանցերի միջոցով զբաղվել են մարմնավաճառությամբ (լուսանկար)