Մեր կուսակցությունը լինելու է աջ կենտրոնամետ` ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին․ Արթուր Վանեցյան
PoliticalԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պատրաստվում է նոր ընդդիմադիր կուսակցություն ստեղծել: Այս մասին նա հայտնել է «Ինտերֆաքսի» հետ զրույցում:
Կուսակցությունը լինելու է աջ կենտրոնամետ` ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին:
«Այս պահին լայն խորհրդակցությունների գործընթաց է ընթանում գաղափարակիցների և հնարավոր գործընկերների հետ: Միայն բոլոր հնարավոր քննարկումներից հետո, մենք կոնկրետ ծրագրեր, ճանապարհային քարտեզ կներկայացնենք հետագա գործողությունների մասին»,-ասել է Վանեցյանը: