Լրագրողական աղբյուրի գաղտնիությունը ոչ թե արտոնություն է, այլ՝ իրավունք. Սիրանուշ Սահակյան
Общество«Մամուլի ազատության վիճակը ենթարկվում է որոշակի գնահատումների: Եվ որքան էլ կողմերից յուրաքանչյուրը ունի իր սուբյեկտիվ կարծիքը, այնուամենայնիվ, մենք ունենք Համաշխարհային մամուլի համաթիվ, որը Հայասատանում գործարկվել է 2013 թվականից և մինչ օրս Հայաստանը որակվել և մինչ օրս էլ համարվում է խնդրահարույց երկիր»,- ասաց իրավաբան, «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը՝ «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները. սպասելիքներ և անելիքներ» թեմայով քննարկման ժամանակ:
Նրա խոսքով՝ մամուլի ազատության խնդիրները եղել են և հիմա էլ կան. «Իհարկե, մամուլին տրված է հանրային հսկիչի դերը և որպեսզի կարողանա այս խնդիրը իրականացնել, անհրաժեշտ են նախադրյալներ և այս նախադրյալներն են՝ հաշվետվողականությունը, այսինքն՝ հանրային պաշտոնյաները, անկախ բազմակարծությունից, պետք է ինֆորմացիա տան իրենց գործունեության հետ կապված, ապահովեն իրենց գործունեության թափանցիկությունը»:
Սահակյանի խոսքով՝ մյուս կարևոր հարցը լրագրողական աղբյուրի գաղտնիությունն է. «Եվրոպայի խորհրդի շրջանակներում լրագրողական աղբյուրի գաղտնիությունը ոչ թե արտոնություն է, այլ իրավունք, որը կարող է սահմանափակվել բացառիկ դեպքերում: Իրականում, մեծապես պաշտպանությունը տրվում է լրագրողին»:
Սահակյանն ընդգծեց, որ նույնիսկ, եթե տեղեկության աղբյուրը ինքն է հայտնում, որ ինֆորմացիայի աղբյուրը հենց ինքն է, ապա լրագրողը կարող է չմատնանշել, չասել, թե ով է ինֆորմացիայի աղբյուրը. «Նմանատիպ փորձ ևս եղել է»: