00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Բագրատաշենի սահմանային հսկիչ կետն ախտահանվում է (տեսանյութ) Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 92 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 663-ի Մեկնարկել է կառավարության նիստը․ ՈՒՂԻՂՍերժ Սարգսյանի գրասենյակը քառօրյա պատերազմի մասին տեսանյութ է հրապարակել Արցախի ընտրատեղամասի մոտ վիճաբանության դեպքով ԱՀ ոստիկանությունը ստուգումներ է անցկացնում Բոլորին անուն առ անուն հիշում ենք․ Արայիկ ՀարությունյանԱրմեն Սարգսյանը «Եռաբլուր»-ում հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին (լուսանկարներ)Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին (տեսանյութ) Օրվա խորհուրդըԱստղագուշակ՝ ապրիլի 2-ի համար

Խոջալուի մասին Մութալիբովի հարցազրույցն իրական է, Դանա Մազալովան վերահաստատում է, Ալիևը՝ ստում

Խոջալուի դեպքերի մասին Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հետ հայտնի հարցազրույցի հեղինակ՝ «Նեզավիսիմայա գազետա» թերթի թղթակից Դանա Մազալովան վերահաստատում է՝ տպագրվածն ամբողջովին համապատասխանում է Ադրբեջանի նախկին նախագահի խոսքին, որքան էլ ներկա նախագահ Իլհամ Ալիևը փորձի հերքել այն:

Լրագրողն ափսոսում է, որ տեխնիկական հնարավորություններից ելնելով չի կարողացել պահպանել ձայնագրությունները, քանի որ դրանք արվել են ձայներիզների վրա, որոնք, հնարավոր է, վերաձայնագրված լինեն:

«Չկար համացանց, չկային համակարգիչներ, բայց ես հաստատում եմ, որ այն, ինչ գրել եմ, Այազ Մութալիբովն ասել է, այնտեղ որևէ բան չի հնարվել: Նա կարող է ինչպես ուզում է հերքել այն, սակայն այն ժամանակ նա դա ասել է, ինչպես տպագրված է «Նեզավիսիմայա գազետա» թերթում: Այդ թերթի օրինակը ես ունեմ, համացանցում էլ է հասանելի` Այազ Մութալիբովը դա ասել է»,- «Արմենպրես»-ի հետ բացառիկ զրույցում հայտարարեց Մազալովան, ով միակն է եղել, ում Մութալիբովը բացառիկ հարցազրույց է տվել նախագահի պաշտոնը թողնելուց մեկ ամիս անց՝ նշելով, որ Խոջալուի դեպքերը կազմակերպել էր ադրբեջանական ընդդիմությունը, որպեսզի առիթ լիներ իր հրաժարականի համար։

Մազալովան Խոջալուի ողբերգության պատմությանը ծանոթացել է անձամբ բացառիկ կադրեր վավերագրած կինոօպերատոր Չինգիզ Մուստաֆաևի տեսանյութերից: «Չինգիզը, ում հետ ծանոթացել էինք Կիսլովոդսկում, իր բնակարանում պատմեց ինձ, թե ինչպես էին այդ մարդկանց սպանում, վնասում էին ծնկները, որպեսզի նրանք չկարողանան գնալ: Ծնկները… մարդու մարմնի վրա ամենացավոտ տեղը: Հաջորդ օրը ես պայմանավորած էի հարցազրույցի համար Մութարիբովի հետ: Ես չէի կարող նրան չհարցնել, թե ինչ եմ տեսել Չինգիզի նկարահանած կադրերում: Միայն թե չասացի իմ ընկերոջ՝ Չինգիզի անունը, որպեսզի նրան չվնասեմ: Երկու ամիս հետո Չինգիզին սպանեցին…»,-ցավով հիշում է լրագրողը:

Նա ներկայացրեց ևս մեկ սարսափելի փաստ, որը ֆիքսել է անգամ 1992 թ. մարտին ԵԱՀԽ Նախարարների խորհրդի գործող նախագահ Իրժի Դինստբիրի կողմից իրականացվող ԵԱՀԽ միջնորդական առաքելությունը. չհուղարկավորված և նեխած մարմիններ. Խոջալուի դեպքերը տեղի էին ունեցել փետրվարի վերջին, իսկ մուսուլմանական կարգի համաձայն` մահացած մարդուն պետք է հուղարկավորել մինչև երկրորդ օրը:

Հայտնի է, որ մարդկանց մարմիններ հայտնաբերվել են Աղդամի ադրբեջանական ստորաբաժանումների՝ «ժողովրդական ճակատ»-ի վերահսկած դիրքերի դիմաց, ինչը երևում է Մուստաֆաևի փետրվարի 28-ի նկարահանումից։ Չինգիզ Մուստաֆաևը միջադեպի վայրում ևս մեկ նկարահանում է իրականացրել մարտի 2-ին։ Ինչպես պարզ է դարձել երկու նկարահանումներից, ինչի մասին նշել է նաև հեղինակը, դիակները տեղափոխված են եղել, առաջին նկարահանմամբ երևում են դիակներ, որոնք երկրորդ տեսանյութում արդեն ենթարկվել են խեղումների, հանվել է գանգամաշկը, կատարվել են դիակների այլ պղծումներ։ Սակայն, հատկանշական է, որ փետրվար 28-ի նկարահանման ընթացքում միջադեպի վայրում շրջել են ադրբեջանցի զինծառայողներ, որոնք էլ տեղաշարժել են դիակները։ 

«Ես ինձ շատ մեղավոր եմ զգում, որ չեմ վերցրել և պատճենել այդ կադրերը: Մինչև հիմա խիղճս տանջում է: Հասկանում եք՝ Մութալիբովի հետ հարցազրույցն այդ տեսանյութերի և Չինգիզի հետ խոսակցության արդյունքն էր»,- նշեց Մազալովան:  

«Արմենպրես»-ի թղթակցի ճշտող հարցին՝ ինչպես եք վերաբերում այն փաստին, որ Ադրբեջանի նախագահը Մյունխենի անվտանգության համաժողովի հրապարակային ամբիոնն օգտագործեց հերքելու Մութալիբովի խոսքերը, Մազալովան ընդգծեց. «Ես կպատասխանեմ այսպես. գիտենք` Թուրքիան էլ մինչև հիմա հերքում է Հայոց ցեղասպանությունը: Եվ վերջ»:

«Ի՞նչ եք մտածում Խոջալուի իրադարձությունների մասին, որոնցից հետո հրաժարական տվեցիք։ Խոջալուի բնակիչների դիակները հայտնաբերվել են Աղդամից ոչ հեռու։ Ինչ-որ մեկը սկզբում կրակել է նրանց ոտքերին, որպեսզի չկարողանան հեռու գնալ։ Հետո գործել են կացնով՝ փետրվարի 29-ին իմ գործընկերները նկարել են դիակները։ Նոր նկարահանումների ժամանակ՝ մարտի 2-ին, նույն դիակները մաշկազերծված էին։ Ինչպիսի տարօրինակ խաղ…»,-1992թ. ապրիլի 1-ին տպագրված հարցազրույցում Մազալովայի հարցին Մութալիբովը պատասխանել էր.

«Ինչպես նշում են Խոջալուի փրկված բնակիչները, այդ դեպքերը կազմակերպել էին, որպեսզի առիթ լիներ իմ հրաժարականի համար։ Ինչ-որ ուժեր գործում էին Ադրբեջանի նախագահին վարկաբեկելու համար։ Չեմ կարծում, թե հայերը …. ֆաշիստական գործողություններում իրենց մեղադրելու հիմք տային ադրբեջանցիներին։ Կարելի է ենթադրել, որ ինչ-որ ուժեր շահագրգռված էին խորհրդարանի նիստում այդ կադրերի ցուցադրմամբ՝ ուշադրությունն իմ անձի վրա սևեռելու համար։ Եթե ես հայտարարում եմ, թե դա ադրբեջանական ընդդիմության մեղքն է, նրանք կարող են հայտարարել, թե զրպարտում եմ։ Բայց միջանցք, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերն, այնուամենայնիվ, թողել էին։ Այդ դեպքում ինչու պետք է նրանք կրակեին։ Հատկապես՝ Աղդամին մոտ գտնվող տարածքում, որտեղ այդ ժամանակ բավականաչափ զինուժ կար, որպեսզի դուրս գար մարդկանց օգնելու կամ պարզապես բանակցելու, որ խաղաղ բնակչությունը հեռանա։ Այդպիսի պրակտիկա կիրառվում էր…»:

Կարեն Խաչատրյան

Լուսանկարը՝ «Նովոյե վրեմյա»-ից

Լրահոս
2 Ապր
Բագրատաշենի սահմանային հսկիչ կետն ախտահանվում է (տեսանյութ) Վթար Սևան-Սեմյոնովկա-Դիլիջան ավտոճանապարհին Վիրահայոց թեմի հետևորդները Սբ. Զատկի պատարագը կարող են լսել եկեղեցիների բակից Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 92 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 663-ի Մեկնարկել է կառավարության նիստը․ ՈՒՂԻՂՍերժ Սարգսյանի գրասենյակը քառօրյա պատերազմի մասին տեսանյութ է հրապարակել Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է 277 քաղաքացի․ Ermenihaber Արցախի ընտրատեղամասի մոտ վիճաբանության դեպքով ԱՀ ոստիկանությունը ստուգումներ է անցկացնում ՀՀԿ 30-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են ստացվել Ռուսաստանից եւ Չինաստանից Բոլորին անուն առ անուն հիշում ենք․ Արայիկ ՀարությունյանԱրմեն Սարգսյանը «Եռաբլուր»-ում հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին (լուսանկարներ)Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին (տեսանյութ) Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնաքարն է․ ՀՀ ԱԳՆ Օրվա խորհուրդըԱստղագուշակ՝ ապրիլի 2-ի համարԺամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկ․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Նորքի ինֆեկցիոն 50-ից բարձրերին չեն ներգրավում աշխատանքի«Հրապարակ». Ով է աջակցելու Մասիս Մայիլյանին 2-րդ փուլում«Հրապարակ». Չնայած միջազգային կառույցների հորդորներին՝ ՀՀ-ում անշեղորեն նվազեցնում են ազատություններն ու իրավունքները«Փաստ»․ Տնտեսական բալանսը լիովին խախտվել է«Ժողովուրդ». Ինչո՞ւ չենք նկատում քաղաքապետի ու Առողջապահության նախարարության համագործակցություն«Փաստ». Արցախի խորհրդարանի «քաղաքական քարտեզը»«Հրապարակ». Սամվել Բաբայանը բարձր պաշտոնի դիմաց կարող է չաջակցել Մայիլյանին«Փաստ». Ադրբեջանից մեկնող օդանավը՝ ՀՀ օդային տարածքում«Ժողովուրդ». Ուրիշի ձեռքով, կես ձայներով՝ երկրորդ փուլ անցավՍերենա Ուիլյամսը կարանտինի օրերին հայկական կոնյակ է խմել (տեսանյութ)Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը թեժ գիծ է գործարկել Կորոնավիրուսային պատվաստանյութերի փորձարկումը կամավորների վրա ծրագրված է սկսել հունիսի 29-ին․ Ռիա Նովոստի«Գնացին տղերքը ու կորան հեռվում». Ապրիլյան քառօրյա պատերազմից անցել է 4 տարի Տղամարդու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել տոմատի մածուկի շնորհիվ․ Daily MailԱյսօր լավացումով դուրս է գրվել կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտը. Կարեն Պողոսյան«Վրաստանի առողջապահության հերոս նախարարի որոշումների արդյունքում Վրաստանում կորոնավիրուսի դեպքերն ամեն օր ավելանում են ընդամենը միանիշ թվերով» Վրաստանում կորոնավիրուսով վարակված նոր պացիենտը վերադարձել է Հայաստանից. 1tv.ge Ապրիլի 10-ից քաղաքացիները կարող են դիմել սոցիալական աջակցությունները ստանալու համար. Նաիրի Սարգսյան Քաղաքական ենթատեքստ չկա, և ընդամենը մի քանի գինովցած երիտասարդի քաշքշուկ է. Արայիկ Հարությունյանի խոսնակ «Չգիտեմ, թե ումից եմ վարակվել». բացառիկ հարցազրույց՝ կորոնավիրուսով վարակված պացիենտի հետ (տեսանյութ)«Ժամանակը կանգ է առել հենց քեզ համար». Լիլի Մորտոն՝ գայթակղիչ կերպարում (լուսանկար)«Մնա տանը»․ աշխարհի ամայացած քաղաքները՝ համաճարակի օրերին. Ռիա ՆովոստիՇիրակի մարզպետարանի աշխատակիցները հրաժարվել են մարտ ամսվա՝ շուրջ 8 մլն դրամ պարգևավճարից ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն դատապարտում է իշխանությունների կեցվածքն ու վարքագիծը. հայտարարություն Ոստիկանության հոսպիտալի բաժանմունքները հրատապ վերանորոգվում են (լուսանկարներ)Արցախի ոստիկանությունն արձագանքել է Մուշ գյուղում տեղի ունեցած վիճաբանությանըԱռայսօր կորոնավիրուսից 6 իրանահայ է մահացել. Արտաշես Թումանյան Մարտի 31-ին արձանագրեցինք Արցախի քաղաքացու հաղթանակը. Արայիկ ՀարությունյանԱրցախի ժողովուրդն իրավամբ վաստակել է ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքը. ՀՀ ԱԳՆ Արցախ մեկնած ՀՀ քաղաքացիները կարող են Հայաստան վերադառնալ մինչև ապրիլի 2-ը՝ ժամը 23:59 Նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք է հաստատվել Վայոց ձորի մարզում. մարզպետ Արայիկ Հարությունյանի և Մասիս Մայիլյանի կողմնակիցների միջև ընդհարում է տեղի ունեցել (տեսանյութ)Վրաստանը չի ճանաչում Արցախի ընտրությունները. Վրաստանի ԱԳՆԵրևան-Արտաշատ ճանապարհին տասնյակ մեքենաներ են կուտակվել․ ոստիկանությունը ստուգում է անցկացնում
Ամենադիտված
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան ևս 2 դեպք«Սրան պետք ա ստորացնենք, տարեք զուգարան». Մալաթիայի բաժնում խոշտանգել ու ստորացրել են բերման ենթարկվածին. Forrights.am Ես խոսքեր չունեմ արտահայտելու իմ ցավը կնոջս՝ Արիանայի մահվան կապակցությամբ. Լևոն ԱրոնյանՆոր մանրամասներ՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածներիցԼևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլինիի հոգեհանգստյան արարողությունը (տեսանյութ)Մարզահամերգային համալիրը վերածվել է հիվանդանոցի (լուսանկարներ)Ադրբեջանական գնդակոծությունից վիրավորված 16-ամյա տղայի վիճակը ծանր է Երեխաս թունավորվել է «Երևան Սիթի» սուպերմարկետից գնած սննդից․ քաղաքացին տեսաուղերձով ահազանգում էԿորոնավիրուսով հաստատված դեպքերից 2-ը նոր են` բերված արտասահմանից. պարզվում է շփման շրջանակըԿորոնավիրուսի վարակման աղբյուր հանդիսացող կարի արտադրամասն այլևս բացահայտված է (տեսանյութեր)
Էջմիածնի նշանդրեքից հայտնի կնոջ հարազատները ծեծի են ենթարկել հումորային տեսանյութի հեղինակին Հայտնի է, թե որ արյան խումբն ունեցողներն են առավել պաշտպանված կորոնավիրուսիցՈվ է մետրոյում վարչապետի վրա պատռած բուկլետ նետող աղջիկը (լուսանկարներ)Զույգն օրը ցերեկով սեքսով է զբաղվում Երևանում՝ Հաղթանակ կամրջի տակ (տեսանյութ)Աղջիկը պատռում է «Այո»-ի բուկլետն ու շպրտում Փաշինյանի վրա (տեսանյութ) Էջմիածնում շրջափակել են կորոնավիրուսով վարակված անձի տունը (տեսանյութ)Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան ևս 2 դեպքԴպրոցական աղջիկները սոցցանցերի միջոցով զբաղվել են մարմնավաճառությամբ (լուսանկար)Ունենք նոր կորոնավիրուսի ներքին փոխանցման առաջին դեպքը. վարակաբան Վարչապետը ցուցադրել է 9000 $ արժողությամբ նոր ժամացույցը (լուսանկար)
Էջմիածնի նշանդրեքից հայտնի կնոջ հարազատները ծեծի են ենթարկել հումորային տեսանյութի հեղինակին Հայտնի է, թե որ արյան խումբն ունեցողներն են առավել պաշտպանված կորոնավիրուսիցՏեսանյութ՝ նրանց համար, ովքեր պնդում են, թե փողոցային շները անվտանգ ենՈվ է մետրոյում վարչապետի վրա պատռած բուկլետ նետող աղջիկը (լուսանկարներ)Զույգն օրը ցերեկով սեքսով է զբաղվում Երևանում՝ Հաղթանակ կամրջի տակ (տեսանյութ)Շմայսի որդու լուսանկարները՝ ծառայությունից Աղջիկը պատռում է «Այո»-ի բուկլետն ու շպրտում Փաշինյանի վրա (տեսանյութ) Էջմիածնում շրջափակել են կորոնավիրուսով վարակված անձի տունը (տեսանյութ)Սյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amՈւզում են իմ անվան հետ կապել, կգա ժամանակը բոլորը կխաբնվեն. Շմայսը՝ մահացած զինվորի գործով որդու ձերբակալության մասին