Նախաձեռնություն` ընդդեմ Հայաստանում գործող Սորոսի գրասենյակի
SocietyՓաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Նախաձեռնություն ընդդեմ Սորոսի գրասենյակի
Իմ կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքներով ձեռք են բերվել հավաստի թվացող փաստական տվյալներ, որոնց համաձայն՝ բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստանի /Սորոսի գրասենյակ/ գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում վտանգում է պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգը, հանրության բարքերը։ Այսքանը առնավազն բավարար է Սորոսի գրասենյակի գործունեությունը ՀՀ-ի տարածքում արգելելու վերաբերյալ։ Այժմ ես հետազոտում եմ այն երկրների փորձը, որտեղ Սորոսի գրասենյակի գործունեությունը արգելվել է։ Եթե դուք ունեք տեղեկություններ Սորոսի գրասենյակի խնդրահարույց գործունեության մասին՝ կարող եք փոխանցել ընդհանուր նյութերին կցելու նպատակով։
Մեր վերջնական նպատակը դատական կարգով Սորոսի գրասենյակի գործունեությունը արգելելն է։
Նախաձեռնությունը բաց է բոլոր շահագրգիռ անձանց և կազմակերպությունների համար»։