Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար կնշանակվի Թելման Թադևոսյանը
ՔաղաքականԵրեւանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվելու Թելման Թադեւոսյանը: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
«Հարգելի ընկերներ, հարազատներ և գործընկերներ,
Սիրով տեղեկացնում եմ ձեզ, որ ստանձնելու եմ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը։
Շնորհակալությունս եմ հայտնում քաղաքապետ Հ. Մարությանին՝ նման վստահության համար»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գեւորգ Բաբայանը նախօրեին հրաժարականի դիմում է ներկայացրել։
Թելման Թադեւոսյանը եղել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարը, նա հունվարի 31-ին հրաժարականի դիմում էր գրել։