Ուժայինները դեռևս չեն կարողանում բացահայտել Արևիկ Անափիոսյանի տան գողությունը
ԻրավունքՈւժայինները դեռևս չեն կարողանում բացահայտել ԿԳՄՍ նախարարի արդեն նախկին տեղակալ Արևիկ Անափիոսյանի տունը թալանած մարդկանց: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ դեռ նախաքննությունը շարունակվում է:
«Այս պահին մեղադրյալի կամ որևէ այլ կարգավիճակում մարդ չկա»,-ասաց ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արամ Ավետիսյանը:
Այսօր էլ մամուլը հերթական նորությունը հայտնեց, պարզվում է՝ Արևիկ Անափիոսյանի տնից գողություն կատարողները հասցրել են տանել հարյուր հազարավոր դոլարներ, թե որտեղից երիտասարդ փոխնախարարին այդքան գումար, երբ որևէ բիզնես չի ունեցել իր կյանքի ընթացքում, զարմանալի է:
Չնայած երիտասարդ փոխնախարարը պնդում է, որ մեկնել է ԱՄՆ սովորելու, բայց պնդումներ կան, որ սորոսականներն են «փախցրել» նրան Հայաստանից:
Հիշեցնենք, որ Երևանում, հունվարի 24-ին թալանել էին Արևիկ Անափիոսյանի բնակարանը: Անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էին Գյուլբենկյան փողոցի շենքերից մեկի պատշգամբի ճաղավանդակը, մտել տուն և բնակարանից հափշտակել ոսկյա և բրենդային կանացի ժամացույցներ, ոսկյա զարդեր և գումար: