Ես իմ հայրենիքի համար իրականացրել եմ շուրջ 80 միլիարդ դրամի ծրագրեր, իսկ դուք ի՞նչ եք արել. Արա Վարդանյան
ԲլոգոսֆերաՀայաստան համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի քանի օր է իմ և իմ շատ ընկերների վրա հստակ հարձակում են գործել այսօրվա իշխանության սպասարկողները։ Էլ գրում, էլ գրածներս տարածում, մէ քեֆ, մէ ուրախություն։
Հասկանում եմ, որ սկսել եք ձեր Այո-ի քարոզը և կասկած չկար էլ որ հենց այդպես էլ քարոզելու էիք։
Բայց իրողությունը այս ամենից չի փոխվում։ Իրողությունը ձեր տարածած արժեքներն են, ձեր ստերը և ատելության սերմացումը։
Հ.Գ. ինձ "ղումարբազ են" անվանում մարդիկ, ովքեր օրերով դուրս չեն գալի տարբեր բուքմեյքերական գրասենյակներից, գող են անվանում մարդիկ, որոնք օրը ցերեկով թալանում են պետական բյուջեն։ Գիտեք ինչու՞ չեմ պատասխանում իրենց. Իմաստ չեմ տեսնում, դուք այդ պատասխանին արժանի չեք, ինչպես և ձեր տերերը իշխանության։ Ասել եմ և ասում եմ, բոլոր այն մարդիկ որոնք սերմացնում են ատելություն պատասխան են տալու օրենքի ողջ խստությամբ։ Իսկ մինչ դա, հանգիստ նստեք տեղներդ։ Ես իմ հայրենիքի համար իրականացրել եմ շուրջ 80 միլիարդ դրամի ծրագրեր, իսկ դուք ի՞նչ եք արել։ Եվ նորից եմ կրկնում երբևէ որևէ կոպեկ Հիմնադրամի փողերից անձնական նպատակներով չեմ օգտագործել։ Ես որ հաստատ գիշերները հանգիստ եմ քնում, իսկ դուք չգիտեմ»։