Տղամարդը յուրօրինակ նվեր է ուղարկել իր կյանքը փրկած դեռահասի հորը (տեսանյութ)
ՏեսանյութերԱմերիկյան Վիրջինիա նահանգի բնակիչ Ջոն Ռիդը 2019 թվականի հունվարին կորցրել է իր 16-ամյա որդուն:
Ինչպես հայտնում է CBS-ը, դեռահասը զոհվել էր ավտովթարի հետևանքով: Տղայի մահից հետո ընտանիքը որոշել է նրա օրգանները նվիրաբերել այն մարդկանց, ովքեր ունեն դրանց կարիքը:
Եվ ահա, օրեր առաջ Ջոնը նվեր է ստացել այն մարդուց, ում կրծքի տակ արդեն բաբախում է իր որդու սիրտը:
Ռոբերտ Օ՛ Քոնրը, Մասսաչուսեթս նահանգից, յուրօրինակ նվեր է ուղարկել իր կյանքը փրկած դեռահասի հայրիկին: Անակնկալը եղել է խաղալիք արջուկ, որի շապիկի վրա գրված է եղել «Լավագույն հայրիկին»: Երբ Ջոնը սղմել է խաղալիքին, նա լսել է իր որդու՝ նոր կյանք ստացած սրտի բաբախյունների ձայնագրությունը:
Նվերը հուզել է որդեկորույս տղամարդուն, ինչպես նաև՝ համացանցի օգտատերերին:
Նշվում է, որ այժմ Ռիդի ընտանիքը և Ռոբերտը պատրաստվում են հանդիպել և ծանոթանալ միմյանց հետ: