«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորի մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված
ԻրավունքՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 18-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից տեղափոխված կալանավորված անձ Ռ. Ա.-ին:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, խուզարկությամբ վերջինիս պայուսակի միջից հայտնաբերել են փաթեթ, որում առկա է եղել մոտ 0.4 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգված:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: