Արթուր Բաղդասարյանը և Ալեքսան Ալեքսանյանն ազատվեցին պաշտոններից
SocietyՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանին և ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին պաշտոնից ազատելու որոշումները:
Ներկայացնում ենք նախագահի հրամանագրերը.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Ալեքսան Ալեքսանյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից»:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Արթուր Բաղդասարյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից»:
Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: