ՊՆ-ի մոտ հացադուլ իրականացնող քաղաքացու անչափահաս երեխաները դիմում են բարի մարդկանց (տեսանյութ)
ՏեսանյութերԶինվորական Մխիթար Ալումյանի երեխաները նրա ֆեյսբուքյան էջի միջոցով ուղիղ եթեր են մտել ու խնդրանքով դիմել են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մորը` Ռոզա Ծառուկյանին և տիկնոջը՝ Ջավահիր Ծառուկյանին:
Նշենք, որ փետրվարի 13-ին ֆեյսբուքյան իր էջում Ալումյանը բաց նամակ էր գրել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ԼՀ նախագահ Էդմոն Մարուքյանին և Իմ Քայլը խմբակցությանը:
Նա գրառմամբ տեղեկացրել է, որ փետրվարի 17-ից ՊՆ-ի դիմաց հացադուլ և ջրադուլ է անելու, ինչպես ինքն է գրել, «մինչև ի մահ, տեսնենք մինչև երբ կտևի ՊՆ և ՀՀ իշխանությունների այս անտարբերությունն»: Նա հավելել է , որ երդվում է Հայ Զինվորի Պատվով․․․
«ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանին, Դու հրամանատար ես, Զինվոր, սպա, խնդրում եմ պահիր քո երդումն, եթե ոչ՝ չէիր պահելու, ապա ինչո՞ւ էս ինձ 15-ամիս անընդմեջ խաբում, ՊՆ տանել բերելով, չեմ հասկանում հաճույք ես ստանում Հայ Զինվորիս սառցամահ, սովամահ, ջրամահ անելով, եթե չէր լինում, ապա ինչո՞ւ իմ տուն ՊՆ շինվարչությանն ուղարկեցիր, ինչու՞ ՊՆ ճարտարապետ ուղարկեցիր, ինչո՞ւ խոնավ տանս սմետա կազմել տվեցիր, ինչո՞ւ ինձ հույսով արեցիք և տունս քանդել տվեցիք, եղած խրճիթս էլ ավիրեցիք, ինչո՞ւ համար էր այսքա՜ն ՍՈՒՏԴ․․․
ՀՀ Իմ Քայլը դաշինքին և Հարգելի Նիկոլ Փաշինյանին,-Հարգարժան ՀՀ Վարչապետ,դուք ինձ անձամբ շատ լավ էք ճանաչում, այսպես ասեմ՝ նույնիսկ եթե չճանաչեք, խնդրում եմ օգնիր Հայ Զինվորի ընտանիքին Ոտքի հանիր, քո Ձեռքն մեկնիր անդունդն ընկած ՀՀ Զինվորին և նրա Բալիկներին․․․
ՀՀ ԲՀԿ կուսակցության նախագահ, Մեծարգո Գագիկ Ծառուկյանին, Մեծարգո ընկեր, խնդրում եմ օգնիր Հայ Զինվորիս երեխաներն տուն ունենան, այս խոնավ պատերի մեջից դուրս գամ, մի կտոր ՀՈՂ ունենամ, մշակեմ, ապրեմ, օգնիր, որ աշխատանք ունենամ և իմ քրտինքով աշխատեմ և 5-Հայ Մանուկներիս պահեմ, որ Զինվորի ընտանիքն էլ բարգավաճի, չէ որ ես նաև ձեր Հայրենիքն և Բալիկներին եմ պահել, խնդրում եմ Աշտարակի Ագարակ գյուղում մի փոքրիկ տուն կա, եթե կարող եք, եթե գտնում եք, որ Հայ Զինվորն արժանի է տուն ունենալու, գնեք այդ տունն Հայրենիքի Պաշտպանի համար «թեկուզ պարտքով»,-միայն թե մի անտեսեք․․․
ՀՀ Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ, Հարգելի Էդմոն Մարուքյանին,-Հարգելի ընկեր խնդրում եմ մենակ մի թողեք Զինվորի բալիկներին․․․
Իմ հեռախոսահամարն է՝ 077-60-77-78,043-40-77-78․
Վայբեռ և վացապն +374-55-29-07-77»,- մինչ հացադուլն սկսելը գրել էր նա: