Արմեն Թավադյանը կշարունակի մնալ կալանքի տալ
RightԵրեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր՝ փետրվարի 19-ին, քննվում էր «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ դատական նիստը: Դատարանի որոշմամբ՝ Թավադյանի կալանավորման ժամկետը երկարաձգվեց ևս 2 ամսով:
Թավադյանի պաշտպան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ որոշման տեքստը դեռ չի ստացել, ստանալուց հետո հնարավոր բողոքարկման մասով որոշում կկայացվի:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24–ին «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորել էին կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով: