Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Տավուշի մարզից սահմանազատումը սկսելը եղել է Բաքվի առաջարկը:«Մենք հայկական կողմին ասացինք, որ եթե իսկապես ցանկանում են առաջ գնալու իրենց պատրաստակամությունը դրսևորել, պետք է այդպես անեն: Կարծում եմ, որ մեր պետական սահմանի մոտ 10-12 կիլոմետրն արդեն կարելի է սահմանազատված համարել։ Սա կարևոր կետ է, և պատահական չէ, որ շատ տարածաշրջանային և ոչ տարածաշրջանային երկրներ արդեն իսկ իրենց աջակցությունն են հայտնել դրան։ Կտեսնենք, թե ինչպես կշարունակվի այս գործընթացը։ Ինչպես արդեն ա...
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն ոստիկանների օրինական պահանջը չկատարելու հիմքով: Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Բեւեռից հայտնում են , որ բերման է ենթարկել նաև Գարեգին Չուգասզյանը և պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: Ըստ նրանց հայտնած տեղեկությունների բերման ենթարկվածներին ծեծել են ոստիկանությունում:
«Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում. «1890-1915 թվականներին իրագործված ցեղասպանությունը, որը խլեց ավելի քան 1,5 միլիոն հայի կյանք, փորձ էր կոտրել մեր ժողովրդի ողնաշարը, բայց թուրք դահիճներին դա չհաջողվեց․ հայերը վերապրեցին և ստեղծեցին հզոր Սփյուռք ու հզոր Հայաստան: Սակայն այսօր մեր երկիրը ծանր օրեր է ապրում․ մեզ երկու կողմից սպառնում և ճնշում է առավել հզորացած թուրք-ադրբեջանական տանդեմը։ Չնայած դրան՝ մենք հաղթահարելու ենք այս ամենը մեր միասնականությա...
Տավուշում ՀՀ իշխանությունների միակողմանի զիջումների շարքը, կարծես թե, չի ավարտվելու, այս մասին են վկայում ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, որոնց համաձայն հերթը այսպես կոչված՝ անկլավներինն ու էքսկլավներինն է: Հայաստանի իշխանությունները նույնպես նշել են, որ հաջորդիվ պատրաստվում են լուծել այս հարցը, ըստ էության՝ հանձնելով դրանք թշնամուն: Ինչ ռիսկեր է պարունակում այս քայլը: Բարխուդարլու եւ Սոֆուլու գյուղերի տարածքները հանձնելու դեպքում մոտակա Այգեհովիտ ու Դիտավան գյուղերը սահմանագծից հեռու կլինեն մո...
Աննա Հակոբյանն այսօր վաղ առավոտյան այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և թերևս բոլորի համար էլ անսպասելի էր այն արձագանքը, որը այնտեղ հավաքված ժողովուրդը ցույց տվեց Փաշինյանի տիկնոջ ներկայությանը: Նրան դիմավորել են «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ դավաճան» վանկարկություններով: Ներկաներից մեկը հարց ուղղեց Փաշինյանի տիկնոջը. «Տիկին Հակոբյան, ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ ձեր ամուսինը մեր հայրենիքի մի մասը հանձնել է»։ Աննա Հակոբյանն ի պատասխան միայն խոժոռ հայացքով նայե...