Խմելու ջուրը չի թանկանա ՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ այցելել է Եռաբլուր Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց Toyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ) ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվություն Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասին 2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները 

Ժամանակի հարց է. Սպարտակ Սեյրանյան

Բլոգոսֆերա

ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել: 

«Ժամանակի հարց է

 
Պարբերաբար, պատասխանի ակնկալիքով լսում եմ. «Քանի որ Փաշինյանի վարկանիշը շատ ցածր է, հետևաբար...«կամ . Քանի որ շատ բարձր է` հետևաբար…»: Ասեմ. ցանկացած գործչի (այդ թվում` Նիկոլ Փաշինյանի) կամ կուսակցության (այդ թվում` Դաշնակցության) տվյալ պահին արձանագրված վարկանիշն ընդունում եմ որպես իրողություն և ի գիտություն` ոչ ավել, ոչ էլ պակաս: Ցանկացած տոկոս ընդունում եմ որպես առկա իրավիճակի գնահատական և սեփական ասելիքիս բովանդակությունն ու անելիքներիս նպատակները հանրությանն առավել հասկանալի դարձնելուն միտված ավելի ճիշտ մարտավարություն կառուցելու, բայց ոչ երբեք` նպատակներս ու գաղափարներս փոխելու հիմք:
 
Որովհետև երկրի ու ժողովրդի առջև կանգնած հիմնախնդիրների լուծման ուղիների, երկրում տեղի ունեցողի վերաբերյալ ես ունեմ իմ դիրքորոշումները, մոտեցումներն ու գաղափարները: Եվ դրանց հիման վրա եմ գնահատում` որևէ քաղաքական ուժի կամ գործիչի քայլերն, ըստ իս, ճի՞շտ են, թե՞ սխալ:
 
Եվ միևնույն է ինձ համար, թե ճիշտ կամ սխալ լուծումներ առաջարկողի վարկանիշը որքան է: Եթե Փաշինյանը ճիշտ քայլ է անում (իսկ այդպիսիք կան), ինձ համար ի՞նչ տարբերություն, թե նրա վարկանիշն այդ քայլն անելիս քանի տոկոս է: Ի՞նչ է, ես պետք է մերժե՞մ այդ ճիշտ քայլերը միայն այն պատճառով, որ նրա վարկանիշը ցա՞ծր է: Եթե Փաշինյանը սխալ քայլեր է անում (իսկ այդպիսիք շատ շատ են, վտանգավոր աստիճանի շատ), ինձ համար ի՞նչ տարբերություն, թե նրա վարկանիշն այդ քայլերն անելիս քանի տոկոս է: Ի՞նչ է, ես պետք է այդ սխալ քայլերը ընդունե՞մ, չքննադատե՞մ միայն այն պատճառով, որ նրա վարկանիշը բա՞րձր է:
 
Սեփական մոտեցման ու գաղափարի պարագայում էլ նույնն է: Եթե ես համոզված եմ, որ ճիշտ բան եմ ասում, ինձ չի հետաքրքրում, թե դա իմ վարկանիշը կբարձրացնի, թե կիջեցնի, ինձ չի հետաքրքրում, թե քանի հոգի ինձ կգովեն կամ կքննադատեն, նույնիսկ` կհայհոյեն: Շատերի, այդ թվում` յուրայինների, կողմից ժամանակին (չի բացառվում` նաև հիմա ) չեմ հասկացվել կամ մեղադրվել եմ, որ քննադատում եմ Փաշինյանին: Հիմա դրանցից շատերը հայհոյում են Փաշինյանին ու ես եմ արդեն իրենց քննադատում` հայհոյանքների համար ու, զավեշտ` հիմա էլ դրա համար եմ քննադատության արժանանում: Ուրեմն, ժամանակին կամ հիմա, ես պետք է այդ տրամադրություններով առաջնորդվեի՞, թե՞ սեփական տեսակետս պաշտպանեի: Եթե ես այդ` ամեն օր փոխվող տրամադրություններին հետևեի միայն այն պատճառով, որ համապատասխանեի պահի տրամադրություններին, դուք ինձ կհարգեի՞ք : Ամենակարևորը` ուզում եք, որ ես, որպես քաղաքական գործիչ, սեփական մոտեցումներով առաջնորդվե՞մ, թե՞ դրանք հարմարեցնեմ այլոց ճաշակին կամ ԱՅԴ պահի տրամադրությանը:
 
Ճիշտը պետք է ընդունել ու պաշտպանել, սխալը պետք է քննադատել ու մերժել` անկախ նրանից, թե դա ով է ասում ու անում, կամ դա քանիսին է դուր գալիս, կամ`ոչ: Որովհետև հանրային տրամադրությունները փոփոխական են, երեկվա 70 տոկոսը կարող է դառնալ 7 և հակառակը (ինչպես և եղել է` եթե հիշում եք) : Ավելին` ժամանակին 300, 400, 500 հազար քվե հավաքողներից քանի՞սն այսօր կհավաքեն դրա գոնե 1 տոկոսը: Վերջապես քաղաքականության մեջ հաճախ է պատահում, երբ ճիշտ քայլերը բնավ չեն բերում բարձր վարկանիշի, և հակառակը` հաճախ են ամբոխահաճո քայլերը, սխալները, պարզունակ մոտեցումներն ընդունվում էյֆորիայի մթնոլորտում:
 
Միշտ եղել են ու այսօր էլ կան մարդիկ, որոնք տեսակետ են հայտնում` ելնելով վերջին սոցիոլոգիական հարցումների արդյունքներից, հանրային տրամադրությունների վայրիվերումներից, նույնիսկ ֆեյսբուքյան լայքերի ու դիսլայքերի քանակից: Տոկոսներն ու տրամադրությունները փոխվում են` փոխվում են նաև իրենց «տեսակետներն» ու «համոզմունքները»:
 
Ոմանք նման կեցվածքն արդարացնելու համար ասում են, թե դրսևորում են քաղաքական «ճկունություն» և «հավասարակշռված կեցվածք»:
 
Բայց նմանօրինակ կեցվածքը արդեն պոպուլիզմ էլ չէ, դա կամ դեմագոգիա է, կամ` կոմֆորմիզմ, կամ սեփական մոտեցում ու գաղափար չունենալու, կամ` դրանք պաշտպանելու համարձակությունը չունենալու ցուցիչ, կամ էլ «շառից ու փորձանքից հեռու մնալու» բանաձևով որևէ բան չանելու ինքնաարդարացում: Ի վերջո ժամանակն ամեն ինչ ու ամենքին անխուսափելիորեն կդնի իրենց իսկական տեղում»:
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Խմելու ջուրը չի թանկանաԻնչքան էլ իշխանությունը զրկի հասարակությանը հերոսներից, մենք գիտենք՝ ինչ է հաղթանակը. ԴանիելյանՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ այցելել է ԵռաբլուրՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԵկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթացՆիկոլ, չերազես, ՀՀ-ն Թուրքիայի ստրուկն ու պատրոնը չի դառնալու, ինչպես դու ես. Աննա ՄկրտչյանՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովToyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ)Ինչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՈստիկանություն տեղափոխված 2 քաղաքացիներից մեկի մոտ, ով անչափահաս է, հայտնաբերվել են թմրամիջոցներ Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին «Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարային ջրանջատում Երևանում և ևս 6 քաղաքներում Երևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվությունՓաշինյանի, Ֆոն դեր Լեյենի և Բլինքենի հանդիպումը նպատակ ունի Հայաստանին օգնելու. ՄիլլերՎրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասինԲնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շենքը կօտարվի «Քվանտ»-ին՝ 123 մլն դրամով2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինԵգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստներըԱնիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. ՇահրամանյանՀայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձՔննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-ից մարտի 28-ըԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար«Որակի հարցում զիջում չի լինելու». շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար ՎարդանյանըԼՂՀ «լուծարման» փաստաթուղթը միակ ճանապարհն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին. ՇահրամանյանՈչ մի ԼՂ վտարանդի կառավարություն չկա, սա մարտահրավեր է մեր ազգային անվտանգությանը. ՓաշինյանՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանանԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Գվինեայի դեսպանի հետԱրցախում մնացել է 10-11 հայ. ՇահրամանյանՍամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի ՀայաստանումՏավուշում առաջանալու են անվտանգության ռազմավարական խնդիրներ, անվտանգ տեղաշարժվելու խնդիր է լինելուԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարըՓարիզի օդանավակայանում քուրդ ակտիվիստին Թուրքիա արտաքսելու փորձի պատճառով՝ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստը 1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. ՄինասյանՄարտի 28-ի աստղագուշակԵրևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 տոկոս բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից
Ամենադիտված