2-րդ զորամիավորման զորամասերը բերվել են մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի
ОбществоՓետրվարի 19-ին 2-րդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ, զորամասերը բերվել են մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի: Անձնակազմը հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք և գործել մարտական հաշվարկի համաձայն:
ՊՆ-ից հայտնում են, որ զորամասերի հրամկազմը ստուգել է զինծառայողների պատրաստվածության աստիճանը, հրահանգավորել անձնակազմին և ցուցումներ տվել թերությունները վերացնելու ուղղությամբ: