Երկրորդ օլիմպիական ոսկին նվաճելու համար միայն լավ մարզվել ու վնասվածք չստանալ է պետք. Ալեքսանյան
ՍպորտԱրթուր Ալեքսանյանին երկրորդ օլիմպիական ոսկե մեդալ նվաճելու համար շատ բան պետք չէ:
Հարցին, թե Ալեքսանյանն ամեն տեսակի ոսկե մեդալներ ունի, ի՞նչ է իրեն պետք երկրորդ օլիմպիական ոսկե մեդալը նվաճելու համար, գյումրեցի մարզիկն ասաց. «Օլիմպիական խաղերի երկրորդ ոսկե մեդալի համար ինձ միայն լավ մարզվել ու վնասվածք չստանալ է պետք»:
Գյումրեցի մարզիկի համար 2020 թվականի համար հիմնական նպատակը կրկնակի օլիմպիական չեմպիոն դառնալն է: «Ինձ մոտիվացնում է հայ ազգը: Վստահ եմ, որ 2050 թվականին չենք ունենա երկու օլիմպիական չեմպիոն, այլ ավելի շատ: Վարչապետի ասած 25 օլիմպիական ոսկուց, որ մի քանիսն իմը լինեն, շատ լավ կլինի»,-ասաց Ալեքսանյանը:
32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին:
Աշխարհի 206 երկրների մոտ 11 հազար մարզիկներ կմրցեն 33 մրցաձևում:
Հեռավոր 1964 թվականից հետո Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը: