Պուտինը մերժել է Էրդողանին՝ Սիրիան բաժանելու հարցում
ԱշխարհՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Պուտինը մերժել է Էրդողանին՝ Սիրիան բաժանելու հարցում: ՌԴ նախագահը կարևորել է երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ անվերապահ հարգանքը:
Երկու երկրների նախագահները պայմանավորվել են անցկացնել Իդլիբի շուրջ միջգերատեսչական խորհրդակցություններ՝ տարածաշրջանում լարվածության նվազեցման, հրադադարի հաստատման և ահաբեկչական սպառնալիքի չեզոքացման համար: