Միջազգային կլոր սեղան` «ԵՏՄ երկրների էներգետիկ անվտանգությունը և ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորման խնդիրները» խորագրով
Հասարակություն2020 թ. փետրվարի 25–ին, ժ. 11:00–ին Երևանի Redisson BLU հյուրանոցի «Արմենիա» սրահում տեղի կունենա միջազգային կլոր սեղան` «ԵՏՄ երկրների էներգետիկ անվտանգությունը և ընդհանուր էներգաշուկայի ձևավորման խնդիրները» խորագրով:
Այն կազմակերպում է Մոսկվայի ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը` ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի աջակցությամբ:
Միջոցառումը անց է կացվում «Լորիս-Մելիքով» բանավեճի ֆորումի շրջանակներում:
Միջազգային կլոր սեղանը Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանականների, կառավարությունների ներկայացուցիչների և փորձագետների մասնակցությամբ կքննարկի հետևյալ թեմաները. «Ռուսաստանի արտաքին էներգետիկ քաղաքականությունը և Հայաստանը», «Հայաստանի էներգետիկ անվտանգության ժամանակակից կացությունը», «Հայ-ռուսական էներգետիկ համագործակցության հեռանկարային ուղղությունները», «Հայաստանի ատոմային էներգետիկան. իրավիճակը և զարգացման հեռանկարները», «Հայաստանի էներգետիկ համակարգը. ներդրումային գրավչությունը և ազատականացման խնդիրները», «Էներգետիկ համագործակցությունը ԵՏՄ շրջանակներում և ընդհանուր էներգաշուկայի ձևավորման խնդիրները»: