Սոչիում հայազգի ուսուցիչը փորձել է խեղդել անկարգ աշակերտին (տեսանյութ)
ՏեսանյութերՍոչիի թիվ 75 դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ, 6-րդ դասարանի դասղեկ Տիգրան Ասրիյանը դասաժամի ընթացքում զայրացել է աշակերտների վրա, իսկ նրանցից մեկին քիչ է մնացել խեղդի: Աշակերտները տեսագրել են միջադեպը և հրապարակել համացանցում:
Սակայն, ավելի ուշ պարզ է դարձել, որ այդ կերպ Ասրիյանը փորձել է պաշտպանել իր գործընկերուհուն:
Ականատեսների խոսքով՝ Ասրիյանից առաջ այդ դասարանում դաս անցկացնող ուսուցչուհին արտասվելով է դուրս եկել այնտեղից, իսկ Ասրիյանն էլ փորձել է այդ կերպ պաշտպանել նրան:
Հայազգի ուսուցիչը հրապարակավ ներողություն է խնդրել տղայի ընտանիքից:
Նշվում է, որ ոստիկանությունն ուսումնասիրում է դեպքը: Դեպքի հետ կապված ծառայողական քննություն է անցկացվում: